May 23 2020 14:41
Gulyaz Shirinova
Views: 20

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5,3 միլիոնի, զոհերի թիվը գերազանցում է 340 հազարը։ Նշվում է, որ աշխարհում COVID-19 է ախտորոշվել 5 306 235 մարդու մոտ։ Մահացել են 340 հազար 47 վարակակիր։ Վիրուսի տարածման ցուցանիշով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Միացյալ Նահանգները։ Այստեղ վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 645 հազար 94։ Մահացել է 97 647 մարդ։ Երկրորդ տեղում հայտվել է Բրազիլիան։ Հայտնաբերված վարակակիրների թիվը՝ 332 հազար 382, մահվան ելքեր՝ 21 հազար 116։ Երրորդ տեղում Ռուսաստանն է։ Այս երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 326 հազար 448 մարդու մոտ։ Մահացել է 3 249 վարակված։ «Հակավարկանիշի» առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Իրանը։

Չինաստանը, որտեղ առաջին անգամ գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը, հիմա 13-րդ տեղում է։ Այս երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 82 971 դեպք։ Համավարակի զոհ է դարձել 4 634 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։


Create Account



Log In Your Account