May 26 2020 12:44
Banovsha Shahaliyeva
Views: 358

«Ադրբեջանական հողերն օկուպացրած և այնտեղ էթնիկական մաքրման քաղաքականություն իրականացրած, Խոջալիում խաղաղ մուսուլմանական բնակչությանը ցեղասպանություն ենթարկած, օկուպացված հողերում իսլամական մշակութային հուշարձաններն ավերած երկրի՝ Հայաստանի ղեկավարի կողմից մուսուլմանական երկրների առաջնորդներին Ռամազանի տոնի առթիվ շնորհավորելը երեսպաշտության գագաթնակետն է»:      

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի՝ մուսուլմանական երկրների ղեկավարներին ուղղված շնորհավորանքը:    

«Եթե Հայաստանի վարչապետը իսկապես հարգանք դրսևորեր իսլամի և դրա արժեքների հանդեպ, ապա նա, առաջին հերթին, քայլեր կձեռնարկեր 100 հազարավոր մուսուլման ադրբեջանցիների խախտված  հիմնարար իրավունքները վերականգնելու համար, որոնք վտարվել են իրենց հարազատ հողերից:

Ագրեսոր երկրին հիշեցնում ենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, որի անդամներին շնորհավորեց Հայաստանի վարչապետը, ամեն տարի ընդունվում են բանաձևեր, որոնք դատապարտում են Ադրբեջանի դեմ ուղղված Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը: Հայաստանի ղեկավարությունը իսլամական աշխարհի հանդեպ իր հարգանքը պետք է արտահայտի ոչ թե կեղծ հայտարարություններով, այլ մուսուլմանական երկրների կողմից ընդունված բանաձևերի պահանջները կատարելով», - հայտարարել է Լեյլա Աբդուլլաևան: 


Create Account



Log In Your Account