May 26 2020 12:56
Banovsha Shahaliyeva
Views: 347

Նախչըվանի Առանձին համազորային բանակում անցկացվել են «Հետախուզական դասակի լավագույն հրամանատար» և «Լավագույն հետախուզական խումբ» կոչման համար մրցումներ:

Մրցումների պլանի համաձայն՝ նախ անցկացվել է շարային ստուգատես, որից հետո մրցումների մասնակիցներին բացատրել են անվտանգության կանոնները:

Զորամասերում և ուսումնամարզական կենտրոններում անցկացվող մրցումների ընթացքում ստուգվել է հրամանատարների և  անձնակազմի տեսական գիտելիքները, ֆիզիկական պատրաստության մակարդակը և գործնական ունակությունները:

Ցուցադրվել են քողարկվելու տարբեր եղանակներ, տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, տեղաշարժման մեթոդներ, հրաձգային զենքից կրակոցներ են արձակել:  Մրցումների արդյունքներով հաղթողները պարգևատրվել են Առանձին համազորային բանակի հրամանատարության կողմից:


Create Account



Log In Your Account