May 26 2020 13:01
Banovsha Shahaliyeva
Views: 374

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 5,5 միլիոն է, ավելի քան 346 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ: Ամենաշատ նոր դեպքերն ու մահերը շարունակում են գրանցվել Բրազիլիայում և Միացյալ Նահանգներում:

Համավարակի տարածման ցուցանիշներով երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը։ ՌԴ-ում բացահայտված դեպքերը 353 հազար 427–ն են, մահացել են 3 633-ը։ Առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։

Իտալիայում շուտով կբացվեն մարզական կենտրոններն ու լողավազանները։ Հունիսի 15-ից բացվում են կինոթատրոնները, իսկ հուլիսի 3-ից Իտալիայի բնակիչներին կթույլատրվի տեղաշարժվել շրջանների միջև։

Չեռնոգորիան հայտարարեց, որ երկրում այլևս չկան Covid-19-ով վարակված հիվանդներ:

Չինաստանը, որտեղ առաջինն էր գրանցվել կորոնավիրուսի բռնկումը, 14-րդ տեղում է։  Այս պահի դրությամբ ՉԺՀ-ում բացահայտված դեպքերի թիվը 82 հազար 992 է, մահվան ելքերինը՝ 4 634։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։


Create Account



Log In Your Account