May 27 2020 09:58
Banovsha Shahaliyeva
Views: 343

«Փաշինյանը հայտնվել է սկանդալի մեջ հիտլերական պապի պատճառով»:  Նման խորագրով հոդված է հրապարակել инфорусс.инфо կայքը: Նյութը նվիրված է Հայաստանի վարչապետի պապին, որի ինքնությունը բազում հարցեր առաջացրեց:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին՝ 2-րդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվա նախօրեին Հայաստանի վարչապետը facebook-ի իր էջում իր պապի լուսանկարն էր հրապարակել ու գրել.  «Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»: Սակայն, շուտով գրառման տակ հայտնվեցին մեկնաբանություններ, որոնց հեղինակները պնդում էին, որ վարչապետի պապը դավաճան է, քանի որ պատերազմի ժամանակ անցել է նացիստների կողմ, կռվել Գարեգին Նժդեհի գլխավորած հայկական նացիստական լեգեոնի կազմում և անփառունակ վախճան ունեցել: Հայաստանի վարչապետի կողմնակիցների՝ նրա պապի անունը փրկելու ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին:    

Հեղինակը գրում է, որ հատուկ օպերացիային, որի նպատակն էր փրկել Հայաստանի վարչապետի վարկանիշը, միացել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ իբր Ենոքավան գյուղից ռազմաճակատ է մեկնել երկու Նիկոլ Փաշինյան, որոնցից մեկը կռվել է Կարմիր բանակի շարքում, իսկ մյուսը՝ անցել նացիստների կողմը, և որ դավաճանը վարչապետի պապը չէ:   Սակայն, Իջևանի շրջանային զինկոմիսարիատի արխիվից վերցված փաստաթղթում նշված էր, որ Ենոքավանում ապրել է միայն 1 Փաշինյան Նիկոլ Վարդանի:  

Իսկ սա վկայում է այն մասին, որ Հայաստանի վարչապետի պապը պատերազմի տարիներին կամավոր ծառայել է Գարեգին Նժդեհի գլխավորած նացիստական լեգիոնում:

ԱՊՀ անդամ պետությունների գագաթնաժողովում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրեց նացիզմի հերոսացման անթույլատրելիության հարցը, Նիկոլ Փաշինյանը շտապեց գովաբանել կեղծ հերոս Գարեգին Նժդեհին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ է, թե իրականում ով է եղել իր պապը, - նշում է հոդվածագիրը:    

«Ինչպես ասում էր Ստալինը, որդին հոր համար, առավել ևս՝ թոռը պապի համար պատասխանատվություն չի կրում: Սակայն, Վովաեվիչը ամեն ինչ արեց ապացուցելու համար. նա իր պապին է քաշել: Որդոտ խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում», - եզրափակել է հեղինակը:    


Create Account



Log In Your Account