May 28 2020 13:37
Gulyaz Shirinova
Views: 556

Ձեռնարկվում են նպատակային միջոցներ՝ ադրբեջանական բանակի անձնակազմի ծառայողական, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և առողջության պահպանման ուղղությամբ, ամրապնդվում է զորամասերի նյութատեխնիկական բազան, ինչպես նաև ստեղծվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող ռազմական ենթակառուցվածք:

Որպես ռազմական բժշկական հաստատություններում անցկացվող շինարարական աշխատանքների շարունակություն, տեղի է ունեցել՝ Զինված ուժերի Գլխավոր  կլինիկական հիվանդանոցի երրորդ բուժական մասնաշենքի բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցող, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը ծանոթացել են շահագործման հանձնված՝

4000 քմ ընդհանուր մակերեսով բուժական մասնաշենքում ստեղծված պայմաններին: Մասնաշենքում ստեղծվել են ատամնաբուժական, ակնաբուժական և մանիպուլյացիոն կաբինետներ, արյան նմուշառման սենյակներ, հերթապահ բժշկի, թթվածնի թերապիայի, վերակենդանացման, ախտահանման և ստերիլիզացման բաժանմունքներ, ինչպես նաև  ծառայողական  և վարչական այլ սենյակներ, լաբորատորիա, ճաշարան և հիվանդների վերականգնման համար նախատեսված մարզադահլիճ:

Նշվել է, որ աշխարհի առաջատար երկրների կողմից արտադրված բժշկական սարքավորումներով հագեցած բաժանմունքներում ստեղծվել են բոլոր պայմանները՝ զինծառայողների բուժման համար:

Բուժական մասնաշենքում ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո, պաշտպանության նախարարը  համապատասխան հանձնարարականներ է տվել Գլխավոր բժշկական վարչության ղեկավարությանը՝ բժշկական ծառայության կատարելագործման խնդիրների հետ կապված:


Create Account



Log In Your Account