May 29 2020 12:31
Gulyaz Shirinova
Views: 331

Նա Ադրբեջանը համարում էր իր Հայրենիքը, իսկ ադրբեջանական ժողովրդին՝ իր ընտանիքը: Յուրի Կովալյովը ծնվել է 1965 թվականի մայիսի 29-ին՝ Ադրբեջանի Գյոյչայի շրջանում: Նա մանկուց երազում էր զինվորական դառնալ: Երբ սկսվեց Հայաստանի կողմից հրահրված ղարաբաղյան պատերազմը, նա չկարողացավ անտարբեր մնալ Հայրենիքի կանչին և մեկնեց հայկական օկուպացիայից ազատագրել ադրբեջանական տարածքները: Ադրբեջանում հավերժացվել է հերոսի հիշատակը: Լինելով նախկին ՕՄՈՆ-ի շարքերում, Կովալյովը երկրի  մյուս խիզախ որդիների հետ միասին մասնակցել է Չայքենդիի գործողություններին՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրման  գործընթացին:

Յուրի Կովալյովը հաճախակի էր  մեկնում հայ հրոսակախմբերի կողմից իրականացված ահաբեկչական ակտերի վայրեր:  Յուրի Կովալյովը անձամբ փրկել է՝ 1991 թվականին ադրբեջանական Շուշա քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված  ուղղաթիռի ուղևորներին:  Յուրի Կովալյովը զոհվել է 1991 թվականի հոկտեմբերի սկզբին: Մեքենան, որում Կովալյովը իր երեք զինակիցների հետ միասին վերադառնում էր մարտական առաջադրանքը կատարելուց հետո,  գնդակոծվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Նրանցից երկուսը զոհվել, իսկ մյուս երկուսը՝ ծանր վիրավորվել են:

Յուրի Կովալյովը մինչև վերջ պայքարել է հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Ղարաբաղի համար պատերազմը նրա համար դարձավ ոչ միայն քաղաքացիական պարտք: Ռազմաճակատից մորը ուղարկած լուսանկարի տակ գրված էին   հետևյալ խոսքերը. «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը իմ աշխատանքն է, իմ ցավը, իմ վիշտը: Աստված մեզ պահապան»: Իրականում այս տողերում շատ բան  է ասված: 1992 թվականի հունիսի 5-ին  Յուրի Կովալյովը հետմահու արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման:


Create Account



Log In Your Account