May 29 2020 13:56
Gulyaz Shirinova
Views: 59

Հարկադիր վերաբնակների խնդիրների լուծումը կարևորագույն խնդիրներից է: Այս մասին՝ «Գոբու-3» բնակելի համալիրի բացման արարողությանը հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով, չնայած տնտեսական և ֆինանսական ճգնաժամին, հարկադիր վերաբնակների հետ կապված ոչ մի  նախագծում ձգձգումներ չկան, որևէ նախագծի կրճատում չի պլանավորվում: Անցյալ տարի հարկադիր վերաբնակների համար կառուցվել են ռեկորդային թվով տներ ու բնակարաններ՝ շուրջ 5 հազար: Այս տարի նպատակ է դրվել՝  տներով ու բնակարաններով  ապահովել հարկադիր վերաբնակների 7 կամ 8 հազար ընտանիքների:

«Միևնույն ժամանակ բարելավվում է հարկադիր վերաբնակների սոցիալական ապահովումը: Ադրբեջանում այս ոլորտին հատկացվող ուշադրությունը օրինակելի բնույթ է կրում: Դա բազմիցս հաստատվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Սակայն պետք է իմանալ, և ողջ ադրբեջանական ժողովուրդը  պետք է իմանա, որ սա ժամանակավոր բնակավայր է ձեզ համար: Մեր հողերը օկուպացումից ազատագրվելուց հետո, մենք նման  գեղեցիկ շենքեր, ավաններ  կկառուցենք  այն հողերի վրա, որոնք առայժմ գտնվում են օկուպացման տակ, նորից կկառուցենք հայերի կողմից ավերված քաղաքները: Հայերի կողմից քանդված և ոչնչացված մեր ազգային ժառանգությունը փաստագրված է: Մենք լավ գիտենք մեր պատմական անցյալը, և լավ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղը հնամենի ադրբեջանական  հող է»,-ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Օկուպացված հողերի ազատագրումից հետո, բոլոր շենքերը նորից կկառուցվեն, այդ թվում նախատեսվում է՝ ոչնչացված պատմական հուշարձանների առկայությունը արտացոլող գործնական ճարտարապետական ​​միջոցառումներ ձեռնարկել, ընդգծել է Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը:

«Կան բազմաթիվ գործոններ, որոնք թույլ են տալիս մեզ ասել դա՝ մեր ռազմական հզորությունը, և մենք  ցուցադրել ենք դա: 2016 և 2018 թվականներին հաջող ռազմական գործողությունների արդյունքում՝ զավթիչներից ազատագրվեցին հազարավոր հեկտար հողեր: Ջոջուգ Մարջանլը գյուղի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչ աշխատանք և ինչպիսի տեմպերով են իրականացվելու օկուպացումից ազատագրված մյուս հողերում: Մենք Ջոջուգ Մարջանլին  նորից կառուցեցինք ռազմական հաղթանակից ընդամենը մեկ տարի անց, այսօր կյանքը եռում է այնտեղ, հարկադիր վերաբնակները վերադարձել են հայրենի հողեր: Ես բացարձակապես վստահ եմ, որ բոլոր հարկադիր վերաբնակները կվերադառնան հայրենի հողեր, ինչպես դա արեցին ջեբրայիլցի հարկադիր վերաբնակները, ինչպես նաև օկուպացումից ազատագրված Շիխարխ գյուղը: Այժմ այնտեղ նույնպես  կառուցվել է  մեծ ավան: Դա Ադրբեջանի պատմական վայրն է, որը գտնվում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքում: Օկուպացումից ազատագրված տարածքում կառուցվել է մեծ ավան: Մենք վերականգնման աշխատանքներ կիրականացնենք նաև՝ այսօր  օկուպացիայի տակ գտնվող մյուս բոլոր հողերում: Ադրբեջանը կապահովի իր ինքնիշխանությունը»,-նշել է նախագահ Իլհամ Ալիևը:

Խոսելով օկուպացված Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունների մասին՝ Իլհամ Ալիևը նշել է. բոլոր միջազգային կազմակերպությունները և աշխարհի առաջատար երկրները վճռականորեն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, այնուհետև Եվրամիությունը, Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրախորհրդարանը և մյուս կազմակերպությունները հայտարարել են, որ չեն ճանաչում այդ ընտրությունները: Պետության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության պատմությանը և ընդգծել է . ԱԴՀ- ն մեր հպարտության աղբյուրն է: Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի արդարացիորեն հպարտանում է, որ մահմեդական աշխարհում առաջին հանրապետությունը ստեղծվել է հենց Ադրբեջանում, որ դրա նախաձեռնողն է դարձել  ադրբեջանական ժողովուրդը: «Մենք պետք է գրենք և իմանանք պատմությունը այնպես, ինչպես այն կա», - եզրափակել է Իլհամ Ալիևը:

Նշենք, որ ավելի վաղ՝ 2018 և 2019 թվականներին շահագործման են հանձնվել  «Գոբու-1» և «Գոբու-2» նախագծերը: «Գոբու պարկ -3»-ը դարձավ Բաքվի արվարձաններում՝ այս գյուղում կառուցված երրորդ խոշոր բնակելի համալիրը: Այս համալիրում կտեղավորվեն հարկադիր վերաբնակների 1336 ընտանիքներ: Ընդհանուր առմամբ, Գոբու ավանում 3 նախագծերի համաձայն՝  կտեղավորվեն հարկադիր վերաբակների մոտ 3,700 ընտանիքներ: Այս ավանների շինարարության նախաձեռնողն է հանդիսանում՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:


Create Account



Log In Your Account