May 30 2020 13:23
Gulyaz Shirinova
Views: 51

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 57 081 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 դեպք:

Ինչպե՞ս են ապրում քաղաքացիները կորոնավիրուսի պայմաններում, ազդե՞լ է նրանց սոցիալական վիճակի վրա երկրում վիրուսով պայմանավորված իրավիճակը, քաղաքացիները օգտվե՞լ են կառավարության աջակցության ծրագրերից և եթե այո, որքանո՞վ է դա մեղմել նրանց ֆինանսական հոգսը։ Այս և այլ հացերի պատասխանը ստանալու համար Yerevan.Today-ի նկարահանող խումբը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում։

Մարդիկ վիրուսից պաշտպանվելու համար ֆինանսապես չեն կարողանում գնել դիմակներ և ձեռնոցներ, որովհետև գները շատ թանկ  են:

Կորոնավիրուսը հարվածել է սոցիալապես անապահով ընտանիքներին, մարդիկ չեն կարողանում օգտվել կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից:

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1.7 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21.9 տոկսով: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 8.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 8.1 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 11.5 տոկոսով:


Create Account



Log In Your Account