May 30 2020 13:25
Gulyaz Shirinova
Views: 37

Կորոնավիրուսային համավարակի դեմ (COVID-19) պայքարի հետագա ընդլայնման նպատակով, մայրաքաղաքի բոլոր շրջաններում շարունակվում է միջոցառումների իրականացումը:

Անցկացվող բժշկական և կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում՝ Բաքվի Գործադիր իշխանության կառույցների կողմից  մայիսի 30-ի առավոտից՝ մայրաքաղաքի 300-ից ավել հիմնական փողոցներում ու պողոտաներում՝ կոմունալ ծառայությունների հատուկ տեխնիկայի և աշխատակիցների կողմից՝ վերջին մեկ ամսվա ընթացքում  արդեն երրորդ անգամ՝ հատուկ քիմիական նյութերով իրականացրել են լրացուցիչ ուժեղացված ախտահանման աշխատանքներ:

Կենտրոնական փողոցների հետ մեկտեղ, ախտահանման աշխատանքներ են անցկացվում նաև  մայրաքաղաքի ավանների և բնակելի տարածքների փողոցներում:  Դրա հետ կապված, հաշվի առնելով այդ ժամանակահատվածում օգտագործվող նյութերի ընկալելի թունավորությունը,  նախօրեին զանգվածային լրատվամիջոցներով մայրաքաղաքի բնակիչները նախազգուշացվել են՝ այդ օրը  փողոց դուրս չգալու մասին:

Ներքին գործերի նախարարության անձնակազմը ավանդաբար աջակցում է ախտահանման հերթական լայնածավալ աշխատանքներին, իսկ նախարարության հատուկ նշանակության ավտոմեքենաները ակտիվ մասնակցություն են ունենում ախտահանման աշխատանքներին:

Օրվա ընթացքում մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները՝ ախտահանիչ միջոցներով  բժշկական և կանխարգելիչ աշխատանքներ են իրականցնում մայթերում, ճանապարհահատվածներում, զբոսայգիներում ու հրապարակներում, օբյեկտների դիմաց, վանդակապատերում:


Create Account



Log In Your Account