May 30 2020 13:30
Gulyaz Shirinova
Views: 48

Այժմ, Ադրբեջանում կարանտինային ռեժիմի պահանջների պահպանման  վերահսկողությունը լինելու է խիստ: Պաշտպանիչ բժշկական դիմակներ կրելը  պարտադիր կդառնա:

«Այս կանոնները չկատարողները տուգանվելու են: Առաջին և դրան հաջորդող խախտման համար տուգանքի չափը շուտով հայտնի կդառնա: Երկրում դիմակները և ախտահանիչ միջոցները արտադրվում են բավարար քանակությամբ, բացի այդ, ներմուծման գործընթացը շարունակվում է: Երկրում առկա է  ավելի քան 10 միլիոն դիմակների պաշար»,-ասել է  Ադրբեջանի Նախարարների Կաբինետի մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:

Երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգվեց մինչև հունիսի 15-ը: Միևնույն ժամանակ, որոշում է ընդունվել՝ մայիսի 31-ից հատուկ կարանտինային ռեժիմի շրջանակներում  մի շարք սահմանափակումները մեղմելու մասին: Այսպիսով, չեղյալ են հայտարարվում՝ Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի և Աբշերոնի շրջանում պետական ​​կառույցների աշխատողների թվաքանակի  հետ կապված սահմանափակումները: Երկրի տարածքում վերսկսվում է խոշոր առևտրի կենտրոնների և մոլերի գործունեությունը, բացառությամբ զվարճանքի կենտրոնների, կինոթատրոնների և սննդի օբյեկտների: Բացօթյա մարզական մրցումների կազմակերպումը թույլատրվում է առանց հանդիսատեսի մասնակցության: Ռեստորաններում, սրճարաններում, թեյի տներում, ինչպես նաև Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի և Աբշերոնի շրջանի բոլոր սննդի օբյեկտներում՝ տեղում սպասարկումը իրականացվում է ժամը  08:00-ից մինչև 22:00-ը: Այս ամենը՝ առնվազն 1,5 մետր հեռավորության պահպանման և բժշկական դիմակներ կրելու պայմանով:

«Ներքին չվերթների վերսկսումը հիմնականում վերաբերում է Նախչըվանին և Գյանջային, որը նախատեսված է հունիսի 8-ին: Օպերատիվ շտաբն ուսումնասիրել է միջազգային կազմակերպությունների կողմից կազմված կանոնները, և այժմ աշխատանքներ են տարվում այդ ստանդարտներին համապատասխանեցման ուղղությամբ: Միջազգային չվերթների բացումը նախատեսված է հունիսի 15-ին: Ներքին և միջազգային չվերթների քանակը կնվազի: Ինքնաթիռում ուղևորների թիվը նույնպես սահմանափակ կլինի»,-ասել է ԲՏՍԿՎ-ի ղեկավար Ռամին Բայրամովը:

Ճեպազրույցի ժամանակ քննարկվել է կարանտինային միջոցառումների հնարավոր խստացումը: Եթե ​​առաջիկա օրերին վարակների թիվը ավելանա, երկրում կարող է սահմանվել՝ հանգստյան օրերի հետ կապված  կարճաժամկետ արգելք: Բացի այդ, կարող են խստացվել՝ վարակների բարձր մակարդակ ունեցող շրջանների բնակիչների համար կանոնները:


Create Account



Log In Your Account