May 30 2020 13:33
Gulyaz Shirinova
Views: 51

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը մեկնաբանել է՝ օկուպացված ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անջատողական վարչակարգի ղեկավարի հայտարարությունը: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն ասել է, որ եթե Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի մարզի հայկական համայնքի ինքնորոշման իրավունքները և անվտանգության   երաշխիքներ  է տալիս, ապա  հակամարտությունը կարող է լուծվել փուլային տարբերակով: «Որպես Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար, ուզում եմ ընդգծել, որ մենք ակտիվորեն աջակցում ենք հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը և Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի երկու համայնքների խաղաղ գոյատևմանն ու զարգացմանը»,-հայտարարել է  Թուրալ Գյանջալիևը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի  հայկական համայնքը, ադրբեջանական համայնքի հետ միասին հավասար հիմունքներով  կարող է օգտվել՝ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված ինքնորոշման սկզբունքից՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում: Ինքնորոշման սկզբունքը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել երկրների տարածքային ամբողջականության խախտմանը, տարածքների օկուպացման փաստի օրինականացմանը:


Create Account



Log In Your Account