Jun 01 2020 16:24
Banovsha Shahaliyeva
Views: 39

Պաշտպանության նախարարի 2020 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ճակատային և բանակային ավիացիայի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարվարժություններ են անցկացվել: Այս մասին հայտնել են՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում: Ռազմական օդաչուների մարտական ​​հմտությունների կատարելագործման նպատակով անցկացված  զորավարժությունների շրջանակներում՝ Ռազմաօդային ուժերի ռազմական ​​  ավիացիայի օդաչուները իրականացրել  են գործնական հրաձգություններ: Օդաչուները, հաղթահարելով հակաօդային պաշտպանության միջոցները և օգտագործելով տեղանքը, տարբեր բարձունքներում իրականացրել  են մանևրներ և պայմանական հակառակորդի մարտական ​​դիրքերի գնդակոծում: Բացի այդ, հարվածներ են հասցվել՝ զորքերի կառավարման հրամանատարական  կետերին,  հրետանային կրակակետերին, դիտակետերին, ինչպես նաև պայմանական հակառակորդի զրահատեխնիկան նմանակող միայնակ  և խմբային կետերին: Զորավարժությունների շրջանակներում օդաչուները նաև օդային հետախուզություն են իրականացրել՝ պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատների որոշմամբ:


Create Account



Log In Your Account