Jun 02 2020 12:40
Banovsha Shahaliyeva
Views: 328

Ադրբեջանը աստիճանաբար մեղմացնում է կարանտինային ռեժիմը: Սակայն, կորոնավիրուսի պատճառով կիրառվող մի շարք սահմանափակումների վերացումը չի նշանակում, որ վարակի սպառնալիք այլևս չկա:  Այդ մասին վկայում է վերջին օրերի պաշտոնական վիճակագրությունը: Չնայած ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին՝ մարդիկ շարունակում են վարակվել այդ վտանգավոր վիրուսով: Սակայն, Ադրբեջանում կորոնավիրուսից մահացության մակարդակը այլ երկրների համեմատ այնքան էլ բարձր չէ:

Մասնագետների կարծիքով՝ պաշտպանիչ դիմակի կրումը մնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի արդյունավետ մեթոդներից մեկը: Ի դեպ, Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց դիմակ չկրելու համար տուգանք նախատեսող օրենքի նախագիծը:

Ադրբեջանում վերականգնվել է խոշոր առևտրի կենտրոնների գործունեությունը: Նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբը համապատասխան որոշում էր ընդունել մայիսի 29-ին: Դրանով հանդերձ, փակ են մնում մանկական և զվարճանքի կենտրոնները, կինոթատրոնները, առևտրի կենտրոններում գտնվող հանրային սննդի կետերը:

Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը: Մահացել է ավելի քան 371 հազար մարդ:


Create Account



Log In Your Account