Jun 03 2020 10:59
Banovsha Shahaliyeva
Views: 37

Բաքվում հասարակական վայրերում բժշկական դիմակ կրելը պարտադիր է: Դիմակ չկրելու համար նախատեսված են տուգանքներ: Համապատասխան օրենքը ընդունվել է նախօրեին: Կարանտինային ռեժիմի թուլացմանը զուգահեռ երկրում վարակվածների թիվը սկսեց ավելանալ: Քաղաքացիների տեղաշարժը չսահմանափակելու նպատակով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը առայժմ մտադիր չէ խստացնել կարանտինային ռեժիմը: Որպես այլընտրանք՝ որոշվեց պարտադիր դարձնել հասարակական վայրերում բժշկական դիմակ կրելը: 

Ըստ խորհրդարանի ընդունված օրինագծի, շարքային քաղաքացիները կտուգանվեն 50 մանաթի չափով, պաշտոնյաները՝ 100 մանաթի։ Կարգը երկրորդ անգամ խախտելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։


Create Account



Log In Your Account