Jun 03 2020 12:02
Banovsha Shahaliyeva
Views: 43

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 6 միլիոն 383 հազարին, հիվանդությունից մահացածների թիվն անցել է 380 հազարը, բուժվել է շուրջ 2 միլիոն 731 հազար մարդ:ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ թե՛ վարակվածների և թե՛ մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար 1 միլիոն 832 հազար և 106 հազար:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան է՝ 555 հազար, այդ երկրում մահացել է 31 հազար մարդ: Երրորդը Ռուսաստանն է՝ 423 հազար, մահացել է 5 հազար մարդ: Մահացածների թվով աշխարհում երկրորդը Միացյալ Թագավորությունն է՝ շուրջ 37 հազար, այս երկրում վարակվածների թիվը 279 հազար է, երրորդը Իտալիան է՝ 33,5 հազար մահացու ելք վարակի 233,5 հազար դեպքերից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։


Create Account



Log In Your Account