Jun 03 2020 12:30
Banovsha Shahaliyeva
Views: 36

Վրաստանը հրաժարվել է բացել Հայաստանի հետ պետական սահմանը, որովհետև այդ երկրում կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա: Այս մասին հայտարարել են Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից: Հայտնել են, որ առաջին հերթին բացվելու են այսպես ասած «կանաչ երկրների» հետ սահմանները, որտեղ համաճարակաբանական իրավիճակը կայուն է: Իսկ Հայաստանը նման երկրների շարքին չի դասվում, քանի որ կորոնավիրուսի տարածման առումով նոր հակառեկորդներ է սահմանում: Հայաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը ամենաբարձրն է Հարավային Կովկասում:

Ընդ որում՝ Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քաղաքացիներին կոչ է անում պահպանել բոլոր կանոններն ու սահմանափակումները, և օրերս հայտարարեց իր ընտանիքի անդամների կորոնավիրուսով վարակվելու մասին, հրաժարվում է մեկուսացվել: Այսպես Հայաստանի վարչապետը ճեպազրույց է անցկացրել իր տան բակում:

Նրա խոսքով, այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանում 18-ից 20.000 ասիմպտոմ դեպք կարող է լինել, այսինքն՝ մարդիկ լինեն վարակված, սակայն ախտանշան չունենան:

Հայաստանի ղեկավարի նման հակասական գործողությունները կասկած է առաջացրել փորձագետների շրջանում: Նրանք թերահավատորեն են մոտենում Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերին:

Փորձագետներն ընդգծում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է նույն արագությամբ, ինչ արագությամբ Հայաստանում տարածվում է կորոնավիրուսը: Իսկ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելու մասին պնդումները գնահատում են որպես խղճահարություն և կարեկցանք առաջացնելու փորձ։


Create Account



Log In Your Account