Jun 02 2020 15:43
Banovsha Shahaliyeva
Views: 46

«Օկուպացված տարածքներում անջատողական վարչակարգին աջակցելը անընդունելի է»: Այս մասին՝ Կանադայի խորհրդարանի անդամին ուղղված իր բողոքի նամակում ասել է՝Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար,  պատգամավոր Թուրալ Գյանջալիևը: Օրերս Ռեյչել Հարդերը շնորհավորել է ղարաբաղյան անջատողականների ներկայացուցչին՝ այսպես կոչված ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հատկանշական է, որ քաղաքական գործչի օգնականը հանդիսանում է՝ հայկական ծագմամբ Կանադայի քաղաքացի:

«Մեծ հավանականությամբ, այս օգնականը անհավաստի տեղեկություններ է ներկայացրել Ռեյչել Հարդերին: Լավ կլիներ, եթե այս տեղեկատվությունը ստանալուց հետո, պատգամավորը ճշտեր դրանք և քայլ կատարեր՝ խնդրի օբյեկտիվ ուսումնասիրությունից հետո: Կանադան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մեծ նշանակություն է տալիս բարձր ժողովրդավարական սկզբունքներին ու օրենքի գերակայությանը: Դրա համար էլ կանադցացի խորհրդարանականի նման քայլը միայն  ափսոսանք է առաջացնում»,-ասել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական  համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:

Հարդերին  հիշեցրել են, որ Հայաստանի օկուպացիոն  քաղաքականության արդյունքում հարյուր հազարավոր ադրբեջանցիներ վտարվել են իրենց հայրենի հողերից: Դրանով հանդերձ,  խախտվել են մարդու հիմնական իրավունքները: Իսկ կանադացի պատգամավորի՝ ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանի կողմից անցկացվող էթնիկ զտման քաղաքականությանն աջակցությունը՝ ստվեր է գցում այդ երկրի արտաքին քաղաքականության շահերին: Վերջինս իրեն ներկայացնում է, որպես պետություն, որտեղ  մեծ հարգանք է ցուցաբերվում  մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ:

 


Create Account



Log In Your Account