Jun 04 2020 11:00
Gulyaz Shirinova
Views: 333

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ մոտ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում. երեկ նոր կորոնավիրուսի 697 դեպք ենք արձանագրել»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ հունիսի 3-ին կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Այսպիսով, հունիսի 4-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11 հազար 221 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 176 դեպք:

Մեկ ամիս առաջ ինֆոկցիոն կենտրոն դարձած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կոլեկտիվը մասսայաբար լքում է աշխատավայրը: Հունիսի 5-ից 65 մասնագետ ազատման դիմումներ է  պատրաստել:  Քիչ չեն նաև արձակուրդի դիմածները: Այսպես, ապրիլի 4-ից, երբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը  վերապրոֆիլավորվեց ու դարձավ իֆոկցիոն կենտրոն, բոլոր այն մասնագետները, որոնք մնացին շարունակելու իրենց մասնագիտական պարտականությունը նոր պայմաններում, նրանց համար  հատուկ պայմաններ ստեղծվեցին Երևանի 5 հյուրանոց-հյուրատներում, որպեսզի վարակը չտանեն  տուն, մեկուսանան ընտանիքներից:   Մարդիկ հրաժարվում են աշխատել առաջարկվող պայմաններում, և փաստորեն, առաջին աշխատավարձից հետո  դժգոհած գլուխ են բարձրացնում: YerevanToday-ի աղբյուրը պնդում է, որ բժիշկները հերթով հանձնում են հյուրանոց-հյուրատների սենյակները, այստեղի բուժանձնակազմին սպասարկող երևանյան 5 հյուրանոց-հյուրատներից միայն մեկն է մնացել:

Մասնագետնեը չեն դիմանում սովորական աշխատավարձերով  գերբեռնվածությանը, այն էլ՝ վտանգի պայմաններում,  մինչդեռ կառավարությունը կրկնապատկած և եռապատկած աշատավարձերի մասին է հայտարարել վստահեցնելով, որ նվիրատուների հաշվին լուծված է բուժանձնակազմի վարձատրության կեցության հարցը։ Սակայն հինգ օր անց՝ այլ տեսարան է: Խոսքը գնում է Երևանի ամենամեծ՝ 600 մահճակալ ունեցող պետական բուժհաստատության մասին:  Այս հիվանդանոցի օրինակով լրիվ հնարավոր է դառնում հասկանալ թե ինչ սոսկալի վիճակում է գտնվում վարակով ծնկի բերած երկրի առողջապահական համակարգը, որքանով են հուսալի գործում պետական կառուցակարգերը:  Բժիշկներին բարձրագոչ ծափահարություններով չես գոտեպնդի, երկրում արդեն բժիշկների կադրային ռեզերվի կազուս է առաջանում:

Հայաստանում համավարակի տարածման կանխարգելման առումով երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված Ազգային ժողովում լրագրողների հարցին՝ եթե կրկին կարանտին մտցվի երկրում, տնտեսությունն ի՞նչ վիճակում կհայտնվի, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է. «Շատ վատ վիճակում, բայց ես չեմ ուզում մարդկանց կյանքը նժարին դնել ու համեմատել տնտեսական կորուստների հետ։ Մենք 40 միլիոն դոլարից ավելի կորուստ ունեինք փակ ժամանակ, բայց ներարկում էինք 3.8 միլիոն դոլար։ Այն թիվը, որը դրված է բյուջեի նախագծում, շատ հեռու է իրականությունից։ Հիմա փող է պետք, որ այդ փողը մտնի մեր տնտեսություն, որ մարդկանց աշխատատեղերը փրկենք։ Հիմա պետք է ռազմական բնույթի գերջանքեր՝ իրավիճակը շտկելու համար»


Create Account



Log In Your Account