Jun 04 2020 13:26
Gulyaz Shirinova
Views: 361

«Միջազգային կազմակերպությունների և շատ պետությունների դիրքորոշումն ամրապնդում է մեր երկրի դիրքորոշումը: Իրավական և քաղաքական տեսակետից մեր դիրքորոշումն անբասիր է, իսկ Հայաստանի դիրքորոշումը՝ սխալ: Մենք Հայաստանից բազմակի անգամ ավելի ուժեղ ենք ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումով և դա ապացուցել ենք մարտի դաշտում: Նրանք հարձակվեցին, իսկ մենք հակագրոհի անցնելով ազատագրեցինք Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի շրջանների մի մասը:    Նրանք ռմբակոծում էին Թերթերի շրջանի գյուղերը: Ապրիլյան մարտերից հետո, ես եկա այստեղ և սեփական աչքերով տեսա նրանց արձակած արկերը, այցելեցի ավերված տներ: Նրանք ռմբակոծում էին Թերթեր քաղաքը, Թերթերի, Աղդամի գյուղերը: Միթե՞ սա ֆաշիզմ չէ: Չի կարելի կռվել խաղաղ բնակչության դեմ»: այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Թերթերի  շրջանում Օլիմպիական մարզահամալիրի բացման արարողությանը:  Պետության ղեկավարը նշել է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը ահաբեկչական պետություն է: Քսան տարի առաջ այս երկրի խորհրդարանում սպանվեցին Հայաստանի ղեկավարության շատ անդամներ, և այդ հանցագործությունը չի բացահայտվել: Սա ֆաշիզմի դրսևորում է, և պատահական չէ, որ Հայաստանում ֆաշիստների պատվին  հուշարձաններ են կանգնեցվում, հավելել է նախագահը: Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել, բայց այս երկրի ահաբեկչական և ֆաշիստական ​​բնույթը մնում է անփոփոխ: Հայաստանի կողմից օկուպացված հնագույն  ադրբեջանական հողերում ոչ մի ադրբեջանցի չի մնացել: Քանդվել են պատմական հուշարձաններն ու մզկիթները:

«Ապրիլյան պատերազմը նրանց պետք է դաս լիներ: Դրան հաջորդեց 2018 թվականի Նախչըվանի օպերացիան: Այդ ուղղությամբ նույնպես մեր վերահսկողության տակ անցան հազարավոր հեկտար հողեր:  Մենք ազատագրեցինք օկուպացված հողերը: Ադրբեջանական բանակը ցուցադրեց իր ուժը: Մեր ուժի աղբյուրը ադրբեջանական ժողովուրդն է: Իսկ հայկական բանակը գոյատևում է օտարերկրյա նվիրատվությունների հաշվին: Նրանք ինքներն էլ են խոստովանում, որ առանց արտաքին աջակցության Հայաստանն ապագա չունի:   Որովհետև նրանք, կարելի է ասել, հավակնում են բոլոր հարևանների հողերին: Նրանք ապրում են մեր պատմական հողերում: Այդ մասին պետք է իմանան բոլորը, հատկապես երիտասարդները»,-ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հնագույն  ադրբեջանական հողերում: Դա փաստ է, պատմական փաստ:  Պետք չէ հեռու գնալ դրանում համոզվելու համար: Բավական է հայացք նետել Ռուսաստանի կայսրության կողմից ХХ դարի սկզբներին հրատարակված քարտեզին: Բոլորը կհամոզվեն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում առկա տեղանունների բացարձակ մեծամասնությունն ունի ադրբեջանական ծագում: Կխնդրեի, որ մեր գիտնականները հրապարակեն դա», - ասել է Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող քաղաքների և գյուղերի բոլոր պատմական ադրբեջանական անունները փոխվել են:

«Երբ մենք ասում ենք, որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի հողերում, մենք բարձրաձայնում ենք բացարձակ ճշմարտությունը: Մենք լավ գիտենք, որ հայերը մեր հողերում, այդ թվում ներկայիս Հայաստանի տարածքում վերաբնակեցվել են 19-րդ դարի սկզբին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո: Թերթերի բնակիչները և ողջ ադրբեջանական ժողովուրդը քաջատեղյակ են, որ 1978 թվականին նախկին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում հուշարձան է կանգնեցվել՝ այս տարածաշրջան հայերի վերաբնակեցման 150-ամյակի պատվին: Երբ պատերազմը սկսվեց, հայերը ոչնչացրին այս հուշարձանը, սակայն դրա բեկորները մնացել են, և բոլորն այժմ կարող են համոզվել դրանում: Նրանք եկվորներ են, նրանք մեր հողերերում  վերաբնակեցվել են Արևելյան Անատոլիայից և Իրանից: Երբ ես ասում եմ, որ Իրավանը մեր հնագույն քաղաքն է, ես ասում եմ բացարձակ ճշմարտություն: մեր հնագույն երկրամասը՝ Զանգեզուրը նույնպես փոխանցվել է  Հայաստանին»,-նշել է նախագահ Իլհամ Ալիևը:

Այն դիրքորոշումը, որն այսօր միջազգային կազմակերպությունները ցուցադրում են` հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, արտացոլում է ճշմարտությունն ու արդարությունը, նշել է պետության ղեկավարը: Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ճանաչել ինքնահռչակ ԼՂՀ-ում ապօրինի ընտրությունները: Բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունները հանդես են եկել հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորման մասին համապատասխան հայտարարություններով: Երկրի տարածքային ամբողջականությանն աջակցելը արտացոլված է նաև՝ բազմաթիվ պետությունների հետ ստորագրված՝ երկկողմ ձևաչափով ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերում:    Հակամարտության կարգավորման  կա միայն մեկ ճանապարհ, դա Ադրբեջանի տարածքային մաբողջականության վերականգնումն է ,- ասել է պետության ղեկավարը:


Create Account



Log In Your Account