Jun 04 2020 13:29
Gulyaz Shirinova
Views: 392

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի տարածման առումով առաջատարը շարունակում են մնալ ԱՄՆ–ն, որտեղ բացահայտվել է ավելի քան 1 միլիոն 850 հազար վարակակիրներ: Չինաստանում, որտեղ վիրուսը բացահայտվել է առաջին անգամ, վերջին օրերին բացահայտվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք, ինչպես նաև գրանցվել  ևս 4 առանց  ախտանիշի վարակակիր, առողջացել է  5 պացիենտ, մահվան ոչ մի դեպք  չի գրանցվել: Ճշտվում է,  բացահայտված նոր դեպքը ներմուծված է: Ընդհանուր առմամբ պանդեմիայի ողջ ժամանակահատվածում Չինաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 83 հազար դեպք, ավելի քան 78 հազար մարդ ապաքինվել է, COVID-19 վարակված 69 պացիենտ շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում, մահացել է 4 հազար 634 հոգի:  Հունիսի 15-ից Գերմանիայում շարունակվում են մեղմացվել  կարանտինային  ռեժիմի սահմանափակումները, երկրում չեղարկվելու են ԵՄ, Շենգենյան վիզայի երկրներ  և Մեծ Բրիտանիա մեկնելու սահմանափակումները: Սահմանափակումները կփոխարինվեն  ճանապարհորդների համար նախատեսված  անհատական հանձնարարականներով: Սակայն Իսպանիան և Նորվեգիան գերմանացիների համար դեռ մնում է փակ: Պանդեմիայի ողջ ժամանակահատվածում  ԳՖՀ բացահայտվել է վարակման ավելի քան 182 հազար դեպք, մահացել է 8,5 հազար պացիենտ, ավելի քան 167 հազար մարդ բուժվել է:  Մեծ Բրիտանիայում քաղաքական գործիչները վիճում են՝ երկիր ժամանող բոլոր ուղևորների, այդ թվում հայրենիք  վերադարձած բրիտանացիների համար՝ 14-օրյա կարանտինային  ռեժիմի նպատակաուղղվածության  մասին: Կառավարությունը պնդում է, որ միայն այս ձևով կարելի է կանխել  համավարակի երկրորդ ալիքը:

Հունիսի 3-ից ԵՄ-ի   մնացած 26 երկրների և մի շարք երկրների՝ ներառյալ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի, քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա: Միևնույն ժամանակ զբոսաշրջիկներին հարկավոր չէ պահպանել երկշաբաթյա կարանտին: Բացի դրանից, իտալացիներն կրկին թույլատրվում է մեկնել այլ շրջաններ: Երկրում խիստ կարանտինային ռեժիմը  գործում է մարտի 10-ից: Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիան գնաց իր սեփական ճանապարհով և կարանտին չհայտարարեց:  Արդյունքում, մահացության մակարդակը գերազանցեց  բոլոր հարևան երկրների ցուցանիշները:  10 միլիոն բնակչություն ունեցող  Շվեդիայում մահացել է  ավելի քան 4,4 հազար մարդ,  մինչդեռ Դանիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում վիրուսի զոհերի թիվը չի գերազանցել 600 մարդը:

Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 6,5 միլիոնը, ավելի քան 3 միլիոն մարդ առողջացել է,  COVID-19-ով վարակված ավելի քան 386 հազար մարդ մահացել է: 


Create Account



Log In Your Account