Jun 09 2020 14:46
Banovsha Shahaliyeva
Views: 335

Հայաստանը վերածվել է երկրի, որտեղ հոգսերի շարքն անծայր են, որտեղ մարդիկ չեն տեսնում հույս ապագայի նկատմամբ: Երկրում տիրող   համատարած աղքատությունը, չքավորությունն ու գործազրկությունը կորոնավիրուսային կարանտինի պայմաններում ավելի ցայտուն է երևում: Չդիմանալով այլևս այս ամենին մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ դիմելով կառավարությանը օգնեն իրենց: Ըստ aravot.am-ի կարանտինային պայմաններում տանը մեկուսացված Հայաստանի մի քաղաքացի նամակ է գրել երկրի վարչապետին՝ բողոքելով իր ծանր կյանքից:

«Մեկուսացրել են տանը ամբողջ ընտանիքին. դուք մտածե՞լ եք՝ ոնց են հաց ուտելու կամ մնացած սոցիալական կարիքները հոգալու: Ինչքա՞ն հարևանին խնդրեն հաց առնի: Ոստիկաններին ուղարկում եք՝ հսկեն, տեսնեն՝ տա՞նն ենք, թե՞ չէ. բա այդ ոստիկանին ասեք՝ թող մի հատ էլ հարցնի՝ ինչ է պետք: Մենակ գալ-ստուգելով չի: Ասում եք՝ մի աշխատի, մեկուսացիր: Բայց ո՞վ է փոխհատուցելու… Պատկերացրեք՝ մի ամբողջ ընտանիք՝ 5 հոգով, մեկուսացել են տանը ու օնլայն մթերք պատվիրելու տարբերակ չունեն՝ գումար չունեն: Ինչպե՞ս սնվեն, ինչպե՞ս հիգիենայի պարագաներ գնեն: Հազարներով մարդիկ կան օրավարձով աշխատող, մասնավոր շինարարներ, որ դուրս են մնացել աջակցությունից: Պարգևատրում եք ԱԺ աշխատողներին ինչի՞ համար: Այդ գումարների կարիքը ավելի շատ ունեցողներ կան: Մենք ձեր հետ քայլել ենք հեղափոխության համար, որ լավ լինի, բայց լիքը բացեր կան»,- եզրափակել է քաղաքացին:

Նշենք, որ Հայաստանում շարունակվում են բռնությունները,   ապօրինություններ ու անարդարությունները երկրի բնակիչների նկատմամբ: Գյումրեցի Սամվել Մկրտչյանն էլ yerevan.today-ի հետ զրույցում բողոքել է, որ փորձում են խաբեությամբ և շանտաժով իր տունը խլել.

«Իմ տունը խլելու, ինձ սպառնացել է, որ ամեն ինչ անելու է ինձ հոգեբուժարան գցելու համար:Արմեն Մնացականյանի ու Արթուր Մարտիրոսյանի ջանքերը, որպեսզի զրպարտելով ինձ կարողանան հոգեբուժարան տեղափոխեն ու դրանից հետո դատախազության կապերի միջոցով վերաձևակերպեն իմ ունեցվածքը իրենց վրա, ազգակցական սերտ կապ գոյություն ունի Արթուր Մարտիրոսյանի ու Արմեն Մնացականյանի միջև»:


Create Account



Log In Your Account