Jun 10 2020 11:27
Banovsha Shahaliyeva
Views: 324

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 7 միլիոն 240 հազարի, հիվանդությունից մահացածների թիվն անցել է 411 հազարը, բուժվել է շուրջ 3 միլիոն 370 հազար մարդ: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ թե՛ վարակվածների և թե՛ մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար մոտ 1 միլիոն 980 հազար և 112 հազար:

Վարակվածների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է՝ մոտ 740 հազար, այդ երկրում մահացել է 38,4 հազար մարդ: Երրորդը Ռուսաստանն է՝ մոտ 485 հազար, մահացել է 6,1 հազար մարդ: Մահացածների թվով աշխարհում երկրորդը Միացյալ Թագավորությունն է՝ մոտ 41 հազար, այս երկրում վարակվածների թիվն անցել է 290 հազարը, երրորդը Բրազիլիան է, չորրորդը՝ Իտալիան՝ 34 հազար մահացու ելք վարակի շուրջ 235 հազար դեպքերից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

 


Create Account



Log In Your Account