Jun 11 2020 13:27
Gulyaz Shirinova
Views: 351

Հայաստանի     բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է, տնտեսությունը գահավիժում է: Մի կողմից էլ ահռելի արագությամբ  աճում է արտաքին պարտքը: Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում երկրի  տնտեսության փլուզման, արտաքին պարտքի աճի և մի շարք այլ հարցերի մասին է խոսել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը։

«Եթե արտաքին պարտքը վերցնում էս, բայց տնտեսությունը զուգահեռ չի գնում, դա կբերի բացասական հետևանքների, որն առկա է»,-ասել է  ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը:

Արմեն Հակոբյանի խոսքով մեկ ամսում ապշելու աստիճանի պակասել են  նաև Հայաստանի արտարժութային պաշարները՝ 2020թ․ ապրիլ ամսին դրանք  կազմել են 2 միլիարդ 488 մլն դոլար, մայիսին՝ 1 մլրդ 272 մլն դոլար։

 «Թող պատասխան տան էս ծախսերի համար, սա պետության խնդիրա»: Հլա գնացեք շրջանները տեսեք ինչ ծանր վիճակա: Մարդիկ ասում են գաղտնի հոգիներս տվել ենք ապրում ենք: Ավելի կվատանա վիճակը, ուշացրել են: Էսօրվա մեծամասնությունը դուրսա գալիս կենդանու նման հայթայթի, թե ինչ կարա տանի տուն»,-ասել է Արմեն Հակոբյանը:

Նշենք, որ Հայաստանում  տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ  երկիրը դուրս չեկավ ծանր իրավիճակից: Մարդիկ ապրում են մի երկրում, որը չի  ունեցել անցյալ, իսկ ապագան էլ անհայտ է: Ամեն ինչից հոգնած ու հիասթափված նրանք իրենց ձայնն են բարձրացնում, բողոքելով աղքատությունից, գործազրկությունից ու իշխանությունների անտարբերությունից: Թերթ.ամ-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքացի Գարիկ Կիրակոսյանը բողոքել է, որ արդեն 4 ամիս է գործազուրկ  է և չի կարողանում ընտանիքը պահի:

 «Էդ հազար հոգի աշխատողները խաղատների աշխատողներ են, սոված, անգործ նստած են: Պետությունից 10 դրամ օգնություն չենք ստացել, բա հետո ինչով ապրենք»,-ասել է Գարիկը:


Create Account



Log In Your Account