Jun 12 2020 12:58
Gulyaz Shirinova
Views: 326

Հայաստանը կորոնավորուսի համավարակի դեմ պայքարում պարտված պետությունների շարքում է: Ռուսական  «Ленты.ру»  պարբերականում՝ «Քայլում ենք դեպի դժոխք» խորագրով հոդվածում լույս է սփռում այս երկրում առկա իրավիճակի վրա: Այս խոսքերի  հեղինակը Երևանցի լրագրող Էլեն Բաբայանն է: Նա դեպքի վայրից ուղղակի նկարագրում է Հայաստանում վարակման  դեպքերի պայթյունավտանգ աճը: Այնտեղ կտրուկ աճել է ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը, առողջապահական համակարգի ռեսուրսները սպառվում են: Հեղինակն այդ  իրավիճակը նկարագրում է, որպես աղետալիին մոտ: Նրա խոսքով, դրա պատճառը իշխանությունների հանդեպ ժողովրդի անվստահությունն է:

ЦИТАТА: «Հայաստանի իշխանությունները սահմանափակվում են նրանով, որ սոցիալական ցանցերում ամաչեցնում են  առանց դիմակների փողոցներ դուրս եկած քաղաքացիներին: Քաղաքացիները չեն ամաչում, քանի որ համավարակի հենց սկզբից ոչ ոք չէր վերահսկում համաճարակաբանական անվտանգության կանոնների պահպանումը: Բացի այդ, շատերը հավատում են COVID-19- ի մասին  կոնսպիրոլոգիական տեսություններին, որոնք տարածվում են Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցների և հասարակական գործիչների կողմից »:

Հոդվածում ընդգծվում է, որ կան   բոլոր հիմքերը հավատալու, որ իրականում Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ է: Ամեն օր բժիշկները թեստավորում են ավելի քան հազար մարդու  և արդյունքում նրանց կեսը կորոնավիրուսով վարակման  դրական արդյունք են տալիս:

ЦИТАТА: «Ոմաք համոզված են, որ COVID-19-ը վտանգավորության առումով կարելի է  համեմատել  սովորական մրսածության  հետ: Քիչ կրթված համաքաղաքացիները վստահ են, որ այդ վիրուսը հնարել է Բիլ Գեյթսը, կամ մի խումբ «համաշխարհային դավադիրներ», որոնք հարկադիր պատվաստումների քողի տակ չիպեր տեղադրելով ստրկացնեն մարդկությանըԿան նաև աբսուրդ վարկածի կողմնակիցներ, որ համավարակի պատճառ են դարձել 5G-ի աշտարակներըսակայն քանի որ Հայաստանում դրանք չկան, այդ վիրուսը նույնպես չկա»:

Մասամբ աղետի իրական մասշտաբն  ընդունում են   Հայաստանի իշխանությունները:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն վերջերս հրապարակեց որոշ  «վերլուծական տվյալներ», որոնց համաձայն, հանրապետությունում կա CՕVID-19-ով վարակված 100 հազար մարդ: Ավելի ուշ, Հայաստանի ղեկավարը խմբագրեց գրառումը և ջնջեց այդ տվյալները:

Մինչդեռ Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 281-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 258 է: Ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 77 686 քաղաքացի: 
 


Create Account



Log In Your Account