Jun 13 2020 16:46
Gulyaz Shirinova
Views: 336

Բացառությամբ ագրեսոր պետություն Հայաստանի՝ միջազգային հանրության բոլոր անդամները միանշանակ պաշտպանում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Այս մասին ասել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության  մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի անդամների Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցող  հայտարարության Հայաստանում առաջացրած անհանգստությունը: Այն փաստը, որ Եվրախորհրդարանի անդամները ապօրինի են անվանել Հայաստանի կողմից օկուպացված  Լեռնային Ղարաբաղից  հերթական ճանապարհ կառուցելու պլանները, մտահոգություն է առաջացրել Երևանում: Լեյլա Աբդուլաևան ասել է, որ հայտարարության հեղինակները, փաստորեն վերահաստատել են միջազգային հանրության հայտնի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք ԵԽ անդամների` միջազգային իրավունքի, ինչպես նաև Եվրամիության խորհրդի` 2020 թվականի մայիսի 11-ի՝ «2020 թվականից հետո Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ» վերջնական որոշման վրա հիմնված դիրքորոշումը:  Ինչպես ասվում է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, մեր ընդհանուր պարտավորությունն է հարգել միջազգային իրավունքը, ներառյալ տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև կառուցել ժողովրդավարության, բարգավաճման և կայունության տարածք: Այս դիրքորոշումը հնչեցվել է նաև ԵՄ-ի հիմնարար և ինստիտուցիոնալ իրավական նորմերին և արժեքներին համապատասխան: Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որոնք մենք նկատեցինք Հայաստանում, ուզում ենք հիշեցնել, որ պատգամավորների համատեղ հայտարարությունը արտացոլում է միայն փաստերը և ոչ այլ ինչ: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ ժամանակ շահելու, միջազգային հանրության ամուր դիրքը կասկածի տակ դնելու փոխարեն՝ իր ժողովրդին պատրաստել խաղաղության: Տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգության, կայունության և բարգավաճման կարելի է հասնել՝ միայն հայկական ագրեսիայի հետևանքները վերացնելուց հետո, Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքներց դուրս բերելը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և հարյուր հազարավոր ադրբեջանցի  հարկադիր վերաբնակների իրավունքներն ու հիմնարար ազատություններ ապահովելուց հետո»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար
Լեյլա Աբդուլլաևան: 

 


Create Account



Log In Your Account