Jun 16 2020 14:39
Banovsha Shahaliyeva
Views: 339

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում էլ կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաներն էլ հաջորդում են մեկը մյուսին:Այսօր վաղ առավոտից մեծ թվով ոստիկաններ են հավաքվել Ազգային ժողովի մոտակա տարածքներում։  Նրանք շրջափակել են  Ազգային ժողովի շենքը, որտեղ  քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։ Ազգային ժողովի մոտ են հավաքվել նաև Ծառուկյանի կողմնակիցները։ Ոստիկանները բերման են ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների, այդ թվում կանանց: Բերման է ենթարկվել նաև ըմբիշ Ռոման Ամոյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված նաև ԱԺ–ի հարակից փողոցներում, ինչպես նաև Սիրահարների այգում, որտեղ նույնպես հավաքի մասնակիցներ կան։ Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը և պատ են կազմել ԱԺ–ի դարպասների դիմաց։ Սիրահարների այգուց ևս կան բերման ենթարկված աջակիցներ։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել  Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն է տարածել, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել: Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:Նշենք, որ այսօր Հայաստանը  շարունակում է մնալ Հարավային Կովկասի ամենաաղքատ երկիրը: Եվ այն ժամանակ, երբ այդ երկրում մոտ մեկ միլիոն մարդ խեղդվում է սովի ու աղքատության ճիրաններում,  գործող իշխանությունների օլիգարխները, որոնց թվում է Գագիկ Ծառուկյանը ճոխ կյանք են վարում: Այդ մարդիկ մտնելով քաղաքականություն շատ կարճ ժամանակում կողոպտելով պետությունն ու հարազատ ժողովրդին  միլիարդատերեր են դառնում, իսկ երկրի աղքատ բնակչությունը, ովքեր հույսեր են կապում Ծառուկյանի նման ագահ մարդկանց հետ, թե մի օր նրանք իրենց  կապահովեն բարեկեցիկ ու արժանավայել կյանքով, շարունակում են քարշ տալ իրենց խղճուկ ու ողբալի գոյությունը:


Create Account



Log In Your Account