Jun 18 2020 14:18
Banovsha Shahaliyeva
Views: 330

ՈւԵՖԱ շտաբ գրասենյակում, կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները: Օգոստոսի 7-ին և 8-ին նախատեսված են չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից հետաձգված չորս պատասխան խաղերը: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ մտած 8 թիմերն այնուհետև կհավաքվեն Լիսաբոնում, որտեղ օգոստոսի 12-15-ը կկայանան 1/4 փուլի խաղերը, օգոստոսի 18-19-ին՝ կիսաեզրափակիչները, օգոստոսի 23-ին՝ եզրափակիչը: Արդեն հայտնի են այդ մինի-մրցաշարի չորս մասնակիցները: Դրանք են իտալական «Ատալանտան», Մադրիդի «Աթլետիկոն», գերմանական «ՌԲ Լայպցիգը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն:Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կկայանան Գերմանիայի չորս քաղաքներում՝ Ֆրանկֆուրտում, Դույսբուրգում, Գելզենկիրխենում և Քյոլնում: Խաղերը կկայանան օգոստոսի 10-ին, 11-ին, 16-ին, 17-ին և 20-ին: Եզրափակիչը նախատեսված է անցկացնել Քյոլնում:


Create Account



Log In Your Account