Jun 20 2020 15:08
Banovsha Shahaliyeva
Views: 513

Պատերազմի հաշմանդամները և զոհված զինծառայողների ընտանիքները նոր բնակարաններ են ստացել:

«Զորակոչվեցի և մեկնեցի ռազմաճակատ: Ես պաշտպանել եմ մեր հարազատ հողերը: Հիմա էլ պատրաստ եմ գնալ պատերազմի»,-ասել է ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Խազար Ռահիմովը:

Խազար Ռահիմովը ղարաբաղյան պատերազմի վետերան է: Այսօր նա իր տիկնոջ հետ միասին եկել է ստանալ նոր բնակարանի բանալի: 

«Մենք հաշվառված էինք բնակարանային հերթում: Շնորհակալ ենք մեզ բնակարան տրամադրելու համար: Այսօր մեզ հրավիրեցին այստեղ և հանձնեցին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասել է պատերազմի հաշմանդամի տիկինը  Շահլա Ռահիմովան:

Բնակարանը 3-սենյականոց է: Սենյակները լուսավոր ու ընդարձակ են: Խոհանոցը կահավորված է ներկառուցված պահարաններով:

«Մենք ունենք 2 երեխա: Տղաս 15 տարեկան է, աղջիկս՝ 13 : Նախկինում ապրում էինք ամուսնուս ծնողների հետ միասին: Հիմա արդեն սեփական բնակարան  ունենք: Իհարկե, շատ ուրախ ենք: Ամուսինս թոշակ է ստանում, վերջերս ավտոմեքենա ստանալու հերթ կանգնեց: Մենք զգում ենք պետության աջակցությունը»,-ասել է պատերազմի հաշմանդամի տիկինը  Շահլա Ռահիմովան:

«Կուզենայի երախտագիտություն հայտնել պարոն նախագահին: Երկրում բոլոր պայմաններն են ստեղծվում պատերազմի մասնակիցների և հաշմանդամների համար արժանավայել կյանք ապահովելու համար»,-ասել է ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Խազար Ռահիմովը:

Նշենք, որ Հովսան ավանում կառուցված այս բնակելի համալիրի հիմքը դրվել էր 2017 թվականին: Այսօր բնակարան են ստացել 47 ընտանիքներ: Եւս 53 ընտանիք էլ տուն է ստացել Մամեդլի գյուղում: Ընդհանուր առմամբ, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության գծով բնակարան է տրամադրվել տվյալ կատեգորիային վերաբերող 7900 ընտանիքի:


Create Account



Log In Your Account