Jun 22 2020 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 317

Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ ոչ մի էական ու դրական փոփոխություն տեղի չի ունեցել՝  ծայրահեղ  աղքատների ու գործազուրկների թիվը  շարունակում է աճել, տնտեսական աճ մինչ այսօր չի գրանցվել: Մի կողմից էլ բյուջեի եկամուտների աղետալի անկում է գրանցվել:

Հայաստանի  Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է, որ այս տարվա մայիս ամսին հարկային եկամուտներից և պետական տուրքից պետական բյուջե է մուտք գործել հազիվ 83 մլրդ դրամին հասնող գումար։ Սա բյուջեի եկամուտների աղետալի անկում է,- գրում է Yerevan.today-ը:

Չափազանց ուշագրավ են բյուջեի «այլ եկամուտներ» տողում այս տարվա հունվար-մայիսին մուտքագրված գումարները։ Այս տողում պետք է երևան այն գումարները, որը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերադարձնել կոռուպցիայից։ Այսպիսով, այս տողում 2020 թ․-ի հունվար-մայիսին մուտքագրվել է 9,8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր մոտ ․․․ 32 մլրդ դրամ։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ այս տարի գործնականում կոռումպցիայից հետ բերված գումարների մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ բյուջեի այս տողում հավաքաված գումարը մոտ 3 անգամ զիջում է անցած տարվա նույն ժամանահատվածում հավաքված գումարին։ Ընդ որում, անցյալ տարվա հիմնական ձախողումը նույն Նիկոլ Փաշինյանը համարել է «ժողովրդից գողացած փողերի հետ վերադարձը», իսկ այս տարվա հավաքված գումարը, ինչպես արդեն նշվեց, 3 անգամ ավելի քիչ է , քան ձախողված տարվա հավաքված գումարը։

Այսպիսով, արձանագրենք, որ Հայաստանը ունի բյուջեի եկամուտների իսկապես աննախադեպ անկում։ Դա շարունակվելու է առնվազն այս տարվա ընթացքում և գուցե նաև եկող տարվա ինչ-որ մի ժամանակահատվածում։ Դա կարող է բերել բյուջեի ծախսերի, այդ թվում աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման դժվարությունների։ Նիկոլ Փաշինյանի կառավարումն հանգեցրել է նրան, որ անգամ եթե նա հեռանա երկրի ղեկից, նրա կառավարման դառը հետևանքները դեռ տարիներ Հայաստանի քաղաքացիները կրելու են,- եզրափակում է Yerevan.today-ը:


Create Account



Log In Your Account