Jun 24 2020 15:22
Banovsha Shahaliyeva
Views: 48

Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչները առցանց մամուլի ասուլիսում  քննարկել են մամուլի ոլորտում  մշակութային բազմազանության հարցերը:  Հյուրերից մեկը եղել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախկին նախագահ Անդրիան Կանդուն: Նա СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է  Ադրբեջանի և Մոլդովայի միջև նմանության և երկու երկրների զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցերին:

«Մեր երկրները՝ Մոլդովան և Ադրբեջանն անցել են նմանատիպ զարգացման  ժամանակահատված: Երկու երկրներն անցել են տարբեր կրթական ինստիտուտների ստեղծումից, ստեղծվել է ԶԼՄ-ների, ազատ խոսքի, ազատ մամուլի  մասին օրենսդրություն: Կան լավ արդյունքներ:  Միևնույն ժամանակ Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքի, նավթի ու գազի   շնորհիվ ունի զարգացած ենթակառուցվածք: Սակայն մեր երկրները դեռ գտնվում են զարգացման փուլում: Եթե համեմատենք զարգացած երկրների՝ Անգլիայի և Գերմանիայի հետ, ապա այս գործընթացները այնտեղ տեղի են ունեցել 50 տարի առաջ: Մենք պետք է նրանց հասնենք կարճ ժամանակահատվածում»,-ասել է Մոլդովայի խորհրդարանի նախկին խոսնակ Անդրիան Կանդուն: 

Մոլդովայի նախկին խոսնակ Անդրիան Կանդուն ներկայացրել է՝ «Մամուլի ոլորտի վրա ազդեցությունը, կարևոր խնդիրները մնում են առաջնահերթությունից  դուրս» թեմայով զեկույց, որում շոշափել է Մոլդովայում իրավիճակը և զուգահեռներ է անցկացրել Արևելյան գործընկերության երկրների հետ:  


Create Account



Log In Your Account