Jun 26 2020 11:46
Banovsha Shahaliyeva
Views: 42

Նրա կյանքը բաղկացած էր հերոսական արարքներից և անսահման քաջության օրինակներից: Նա այն մարդկանց թվում էր, ովքեր մարել են Նավթային քարերում հրդեհը, վերացրել են  Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքները: Նա թռիչք է կատարել  Շուշա, Աղդամ և Լաչին՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ շրջափակման մեջ հայտնված բնակիչներին սնունդ և դեղամիջոցներ հասցնելու համար: Վիկտոր Սերյոգինին է  նվիրված «Անմար սխրագործություն» ֆիլմը:

«Անցած տարվա աշնանը մենք մեր առջև նպատակ դրեցինք մի շարք վավերագրական ֆիլմեր նկարահանել մեր ազգային հերոսների մասին: Դրա համար մեր նկարահանող խումբը մեկնել է Ուկրաինա, և մենք նկարահանել ենք մեր մարտական օդաչու Ռուսլան Պոլովինկայի մասին առաջին ֆիլմը: Խարկովում իմացանք, որ այստեղ ապրում է Ադրբեջանի մեկ այլ ազգային հերոսի՝ Վիկտոր Վասիլևիչ Սերյոգինի ընտանիքը: Մենք հանդիպեցինք Վիկտոր Սերյոգինի այրուհու՝  Գալինա Միխայլովնայի և դստեր հետ,հարցազրույց անցկացրեցինք և նկարահանեցինք վավերագրական ֆիլմ»,-ասել է «Անմար սխրագործություն» ֆիլմի հեղինակ Թուրալ Ալիևը:

1991 թվականի  վերջը, 1992 թվականի  սկիզբը: Հայկական հրոսակախմբերը, խախտելով Ժնևի կոնվենցիայի բոլոր կանոնները, զանգվածաբար ոչնչացրեցին ադրբեջանական բնակավայրերը: Նրանք սպանեցին կանանց, երեխաներին և ծերերին:Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումից խուսափելու համար, փրկարարական գործողությանը ներգրավվել են քաղաքացիական ուղղաթիռներ:Փրկարար օդաչուների թվում էր Վիկտոր Սերյոգինը:

«Մարտական ընկերները Վիկտոր Սերյոգինի մասին ասում էին, որ 90-ականների սկզբին Ադրբեջանի համար ամենադժվար պահին նա չի լքել իր երկիրը: Նա չի լքել այն վայրը, որտեղ ծառայել է մինչև վերջ, և մինչև վերջ նա հավատարիմ մնաց իր երկրորդ հայրենիքին՝ Ադրբեջանին»,-ասել է «Անմար սխրագործություն» ֆիլմի հեղինակ Թուրալ Ալիևը:

Հարազատներն ու ընկերները, համածառայակիցներն ու մարտական ընկերները հպարտության զգացումով են հիշում Վիկտոր Սերյոգինին: Ոմանց համար նա դարձավ առաջին ուսուցիչը, իսկ ոմանց համար նա հիշվեց որպես հասարակ, կենսուրախ անձնավորություն: Ադրբեջանի ազգային հերոսը հանգչում է Բաքվի Հերոսների ծառուղում:


Create Account



Log In Your Account