Jun 26 2020 12:15
Banovsha Shahaliyeva
Views: 41

Հունիսի 26-ը Ադրբեջանում նշվում է որպես Զինված Ուժերի օր: Բանակի ուժն ու մարտունակությունը  տարեցտարի ավելանում է, նշում են փորձագետները: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված Ադրբեջանի Զինված Ուժերը բազմիցս գերազանցում են հարևան Հայաստանին: 2016 թվականի  ապրիլյան իրադարձությունները դարձան դրա վառ հաստատումը: Մինչև ապրիլի 5-ը շարունակվող հակահարձակողական գործողության ընթացքում, ադրբեջանական բանակը ազատեց մի շարք ռազմավարական դիրքեր,  վերահսկողության տակ վերցրեց Լելեթեփե բարձունքը և այնտեղ բարձրացրեց Ադրբեջանի դրոշը: Արդյունքում, Ջոջուգ Մարջանլը գյուղի բնակիչները, որոնք երկար ժամանակ գտնվում էին հայկական ստորաբաժանումների նշանառության տակ, կարողացան վերադառնալ իրենց տներ:

«Մեզ հաջողվեց մեծ տարածք ազատագրել զավթիչներից: 2016 թվականին մենք հակառակորդից ազատագրեցինք Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Աղդերեյի շրջանների մի մասը և այդ հողերի վրա բարձրացրեցինք Ադրբեջանի դրոշը: Մենք մտանք օկուպացված հողերում հայերի փորված խրամատները: Ներկայումս մենք գտնվում ենք այնտեղ և ամրապնդվում ենք: Նախչըվանի հաջող գործողությունների արդյունքում՝ մենք օկուպանտներից ազատագրեցինք ավելի քան 10 հազար հա տարածք և դուրս եկանք  ռազմավարական բարձունքներ: Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը անցնում է մեր աչքի առջևով: Դրա համար էլ անհրաժեշտ է՝ մարտական արդյունավետության բարձրացմանը ուղղված լրացուցիչ քայլեր կատարել, որպեսզի մենք ցանկացած պահի պատրաստ լինենք վերականգնել տարածքային ամբողջականությունը: Մեր տարածքային ամբողջականությունը պետք է  վերականգնվի: Թող ոչ ոք դրանում չկասկածի»,-ասել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը:

Այսօր Ադրբեջանի Զինված Ուժերը ավելի քան հարյուր տարեկան են: Հոբեյլանը նշել ենք  պետական մակարդակով 2018 թվականին, անցկացվել է հանդիսավոր շքերթ: Ազգային բանակի ստեղծումը գնահատվում է որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կարևորագույն որոշումներից մեկը: Ռազմական նախարար է  նշանակվել գեներալ Սամեդ բեկ Մեհմանդարովը, իսկ նրա տեղակալը դարձավ գեներալ-լեյտենանտ Ալիղա Շիխլինսկին: Բանակը կազմավորվել է 2 հետևակային և մեկ հեծելազորային դիվիզիայից: Կարճ ժամանակում ադրբեջանցի զինծառայողները, Օսմանյան կայսրության Կովկասյան Իսլամական բանակի հետ միասին, բոլշևիկներից ազատագրեցին Բաքուն և նրա շրջակայքը:

«Նա մեծ դեր խաղաց ԱԴՀ-ի տարածքային ամբողջականության ապահովման գործում: Սակայն, 1920 թվականի  ապրիլին ԱԴՀ-ի անկումից հետո, գրեթե 70 տարվա ընթացքում  Ադրբեջանը չի ունեցել իր անկախ բանակը, և միայն 1991 թվականին  սեպտեմբերի 5-ին, ընդունվեց հատուկ օրենք՝ ռազմական նախարարություն ստեղծելու մասին, իսկ 1991 -թվականի հոկտեմբերի 9-ին օրենք՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին: Սա արդեն նոր փուլ էր Ադրբեջանի Զինված Ուժերի պատմության մեջ»,-ասել է պատմաբան Իլգար Նիֆտալիևը:

Այսօր Ադրբեջանում բանակաշինությունը հանդիսանում է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Զինված Ուժերը տարեցտարի ուժեղացնում են իրենց ներուժը, նշում են փորձագետները: Բարձր մակարդակով լուծվում են բանակը ապահովելու, այն առաջադեմ տեխնիկայով և սպառազինությամբ ապահովելու հարցերը:

«Ադրբեջանը գնել է զենքի և տեխնիկայի  գերժամանակակից տեսակներ: Դրանք ժամանակակից մարտական մեքենաներ են, ժամանակակից զրահապատ մեքենաներ, դրանք հրետանային համակարգեր են, համազարկային կրակի համակարգեր, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, ավիացիոն և ռադիոէլեկտրոնային հետախուզման և կառավարման համակարգեր՝ էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության համար, այսինքն՝ մենք այս մասին կարող ենք երկար խոսել, և կան գաղտնի բաներ, որոնց մասին  ես չեմ կարող  խոսել այստեղ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ հսկայական աշխատանք է կատարվել: Միևնույն ժամանակ, ամեն ինչ տնտեսապես հաշվարկվել է: Ադրբեջանը՝ զարգացած տնտեսության  հետ կապված, կարող է իրեն թույլ տալ իր բանակը հագեցնել ամենաարդիական բարձր ճշգրտությամբ զենքերով, և նա դա արել է»,-ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Զինված ուժերի անձնակազմը  բարելավում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մարտավարական պատրաստվածությունը: Դրա համար ստեղծվում են բոլոր պայմանները: Այս ամենը,  նշում են փորձագետները, թույլ է տալիս վստահորեն ասել, որ բանակը ցանկացած պահի կարող է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:


Create Account



Log In Your Account