Jun 27 2020 15:01
Gulyaz Shirinova
Views: 348

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով, Հայաստանի բոլոր մարզերը, ներառյալ ամենաաղքատ՝ Շիրակի մարզը տնտեսական ավելի բարդ իրավիճակում է հայտնվել, մարզի՝ տարիներով կուտակված ու չլուծված խնդիրներին ավելանում են նորերը։ Վերջին տվյալների համաձայն,  Շիրակի մարզում ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը։ Հյուրանոցային բիզնեսն այժմ բարդ վիճակում է,  վերջին մի քանի ամիսների գրեթե բոլոր ամրագրումները չեղարկված են, դրամական մուտքեր չկան։ Բոլոր հյուրանոցները  համարյա 0-ին մոտեցող ցուցանիշներ ունեն։ Միաժամանակ, Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչների մեծ մասն իրենց ապրուստը վաստակում է արտագնա աշխատանքի մեկնելով։ Համավարակի պատճառով այս տարի արտագնա աշխատանքի մեկնողները մնացել են երկրում, ինչն էլ մարզում լրացուցիչ սոցիալական լարվածություն է առաջացրել։ Այս իրավիճակում հատկապես պետք է ձեռք մեկնել փոքր ու միջին ձեռնարկություններին, քանի որ հիմա նրանց շահութաբերությունը ցածր է, փակման վտանգը՝ մեծ, և պետք է նրանց օգնել վերադիրքավորվել՝ շուկայում տեղը չկորցնելու համար։ Մարզի խոշոր ընկերություններն էլ իրենց չափով են վնասներ կրել:  Այն մարզերը, որոնք կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ ավելի մեծ վնասներ են կրել, նրանց ավելի մեծ աջակցություն պիտի հատկացվի։ Այստեղ կարևոր է, որ գնահատումը ճիշտ իրականացվի, աջակցության մեխանիզմները որոշվեն։ Մարզն ինքնուրույն չի կարողանա դիմակայել, այստեղ արդեն շատ խիստ անհրաժեշտ է դառնում Կառավարության աջակցությունը։                   

 «Ժողովուրդ» օրաթերթի կարծիքով, Հայաստանում կորոնավիրուսի պատճառով 10.8 տոկոսով պակասել են առևտրի շրջանառության ծավալները, իսկ գնաճը կազմել է 0.3 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները, որի համաձայն Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9 տոկոսով: Մեկ տարվա ընթացքում շինարարության ծավալները նվազել են 23.4 տոկոսով: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառությունը նույնպես այս տարվա 5 ամիսներին նվազել է 11.2 տոկոսով, որից արտահանման անկումը կազմել է 8.1 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 12.8 տոկոս: Համավարակի պատճառով  երկրում հայտարարված և մինչն օրս շարունակվող արտակարգ դրությունը վատ հետևանք են ունեցել տնտեսության վրա:


Create Account



Log In Your Account