Jun 29 2020 11:52
Gulyaz Shirinova
Views: 26

Ադրբեջանում շարունակում են հատուկ ուշադրություն հատկացնել ստարտափ նախագծերին: Ադրբեջանի երիտասարդության հիմնադրամն անցկացրել է երիտասարդական կազմակերպությունների 14-րդ դրամաշնորհային մրցույթը: Ֆինանսավորման իրավունք ստացած 19 երիտասարդական կազմակերպություններից մեկն էլ Երիտասարդ գրողների և նկարիչների ասոցիացիան է:

«Մեր կողմից ներկայացված նախագիծը կապված է ադրբեջանցի ականավոր գրող Միր Ջալալ Փաշաևի հետ: Ինչպես հայտնի է, վերջերս մենք նշեցինք նրա հոբելյանը:  Այս կապակցությամբ մենք որոշեցինք հավաքել նրա օտար լեզուներով տպագրված որոշ գրքեր և տեղադրել  kitabxana.net կայքում: Այս նախագիծը, ինչպես նաև մյուս այլ նախագծեր, ֆինանսավորվել են  Ադրբեջանի երիտասարդության հիմնադրամի կողմից»,-ասել է Երիտասարդ Գրողների և նկարիչների ասոցիացիայի նախագահ Այդընխան Աբիլովը:

Նկատի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, նախագծերը կիրականացվեն վիրտուալ միջավայրում: Ներկայացված նախագծերն ուղղված են երիտասարդների ինքնազարգացմանը:

«Որպես երիտասարդական հիմնադրամմենք ձգտել ենք ընդգրկել Ադրբեջանի պետական ​​երիտասարդական քաղաքականության բոլոր առաջնահերթ  ուղղությունները: Դա  առաջին հերթին, երիտասարդների հայրենասիրական ոգով դաստիարակումն է, մտավոր զարգացումը և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզումը, երիտասարդների զբաղվածությունը»,-ասել է ԱՀ երիտասարդական հիմնադրամի բաժնի պետ  Սեյմուր Հուսեյնովը:

Հաղթող կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծերը կմեկնարկեն հուլիսի կեսերին և կշարունակվեն մինչև ընթացիկ տարվա վերջը:


Create Account



Log In Your Account