Jun 29 2020 13:01
Gulyaz Shirinova
Views: 23

Մի քանի օր սրանից առաջ Մինգեչևիրում նոր զորամասի բացման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ աշխարհում նկատվող միտումները ցույց են տալիս, որ պետության ուժը որոշվում է նրա բանակով և հնարավորություններով: «Միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են, դրանք չեն պահպանվում: Ցավոք, այսօր միջազգային հարաբերություններում գերակա է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ» է սկզբունքը», - նշել է նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացի հետ կապված Բաքվի կոնցեպցիան ենթարկվել է որոշակի փոփոխության: Երկար տարիներ է մեծ համբերություն դրսևորելով՝ Ադրբեջանը փորձում էր ղարաբաղյան հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Սակայն, քանի որ Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները ի վիճակի չեն քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ,  իսկ միջազգային հանրությունը ճնշում չի գործադրում օկուպանտ երկրի վրա, Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան  ուժ կիրառելով ազատագրել իր հողերը: Այս մասին ԱԶԵՐԹԱՋ-ին ասել է իսրայելական «միջազգային նախագծեր՝ հասարակության համար» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, հայտնի փորձագետ Արիե Գուտը:

«Արդեն ավելի քան 28 տարի է Հայաստանը շարունակում է օկուպացման տակ պահել Ադրբեջանի 20 տոկոս տարածքները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները: Միջազգայնորեն ճանաչված փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է: Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 1 մլն ադրբեջանցիներ դարձել են փախստական և հարկադիր վերաբնակ: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 28 տարի սրանից առաջ ընդունված բանաձևերը մնում են անկատար, ապա Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակվելու են զինված հակամարտությունները, շարունակվելու են զոհվել քաղաքացիական անձիք:

Իսրայելական մամուլի ներկայացուցիչների հետ միասին ես բազմիցս անգամ հանդիպել եմ ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների հետ: Նրանք ահավոր բաներ են պատմում հայկական ագրեսիայի և դաժանության մասին, որոնց մասին գրելն անգամ ամոթ է», - նշել է իսրայելցի փորձագետը: Արիե Գուտի խոսքով, ցավոք, փողոցային պոպուլիստներ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանը դեռ չեն հասկանում, որ ներկայիս Ադրբեջանը նախորդ դարի 90-ական թվականների Ադրբեջանը չէ: Ներկայիս Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների կենտրոնում: 

«Բոլորը շատ լավ հասկանում են, որ չքավոր, աղքատ և զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստանը առանց 3-րդ կողմի աջակցության չէր կարող օկուպացնել ադրբեջանական հողերը: Ներկայիս վիճակում այս հարցում վերջակետ դնելու ամենալավ եղանակը Ադրբեջանի Զինված ուժերի կողմից օկուպացված հողերում հակաահաբեկչական օպերացիա անցկացնելն է», - ընդգծել է Արիե Գուտը:


Create Account



Log In Your Account