Jun 29 2020 13:07
Gulyaz Shirinova
Views: 23

Հայաստանում վիճակը գնալով վատանում է: Արտաքին շուկաներում իրավիճակը վատ է դասավորվել երկրի տնտեսության համար։ Վերջին ամիսներին արտահանման հետ կապված խնդիրներն ահագնացել են,- գրում է 168 ամ-ը: Դրանք կապված են՝ ինչպես արտահանման դժվարությունների, այնպես էլ՝ իրացման շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների ու ի հայտ եկած սահմանափակումների հետ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասավ նրան, որ Հայաստանի ընդերքը սկսեց ավելի մեծ տեմպերով դատարկվել։ Այս տարվա 4 ամսում հանքահումքային արտադրանքի արտահանումը 45 մլն դոլարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Աճը հասնում է 23 տոկոսի։ Արտահանման մեջ վերջինիս բաժինը 35 տոկոսից ավելի է։ Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին՝ նշենք, որ 2017թ. այդ ցուցանիշը չէր հասնում 29 տոկոսի։

Եվ, որ ավելի վատ է, ընդերքը դատարկվում է միջազգային շուկաներում մետաղների գների նվազման պայմաններում։ Դրա հետևանքները ծածկելու համար էլ ավելացվում է արդյունահանումը։ Տարեսկզբի 4 ամիսներին հանքարդյունաբերության աճն անցնում է 27 տոկոսից։

Սա ևս եզակի ցուցանիշ է։ Արդյունաբերության որևէ այլ հատվածում նման կամ դրան մոտ միտում չկա։

Այդքան գովերգված մշակող արդյունաբերության մեջ նույնիսկ աճ չի գրանցվել։ Այն հայտնվել է անկման վիճակում։ Ու դա նկատելի է նաև արտահանման ցուցանիշներում։

Պատրաստի սննդի արտահանումը, որ արտաքին շուկաներ մատակարարվող հայկական ապրանքների երկրորդ խոշոր խումբն է հանքահումքային արտադրանքից հետո, կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Անցած տարվա այդ ժամանակահատվածում եղել է 180 մլն դոլար, այս տարի՝ 159 միլիոն։

Հայաստանի արտահանման վիճակագրությունը վատացել է՝ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ՝ ԵՄ երկրների հետ հարաբերություններում։ ԵԱՏՄ շուկաներում մատակարարումները կրճատվել են գրեթե 11 տոկոսով։ Սա նույնիսկ ավելին է, քան արտահանման ընդհանուր անկումը։ Ու դրա հիմնական պատճառը Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վատացումն է։ Արդեն սկսել են զգացնել տալ ռուբլու թուլացման, հայկական ապրանքների մրցունակության կորստի ու սպառողական շուկայում վճարունակ պահանջարկի անկման հետևանքները։

Փոխարենը՝ մեկ այլ վտանգավոր միտում է նկատվել։ Ի տարբերություն արտահանման, ավելացել է ներմուծումը։ Եվրամիության երկրների հետ ևս Հայաստանի առևտրային հարաբերությունները վատթարացել են։ Կրճատվել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։

Արտահանման ոլորտում առկա այս իրավիճակը, բնականաբար, բխում է Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներից։ Տնտեսությունը հայտնվել է անկման մեջ, ու դա, ուզած թե չուզած, ազդում է նաև արտահանման վրա։ Հայաստանի արտահանման պոտենցիալը շարունակում է շատ թույլ լինել։ Ու այդ պոտենցիալով էլ կառավարությունը մտադիր է արտաքին շուկաներում նոր հորիզոններ նվաճել՝ համաշխարհային տնտեսությանը պարուրած համաճարակի ֆոնին,- եզրափակում է


Create Account



Log In Your Account