Jun 30 2020 12:35
Gulyaz Shirinova
Views: 24

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը խստացվում է: Սոցիալական պատասխանատվության բարձրացման նպատակով ավելացվել է կարանտինային ռեժիմի խախտման համար նախատեսված տուգանքի չափը: Փոփոխություն է կատարվել նաև ՍՄՍ թույլտվության համակարգում: Եթե նախկինում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարելի էր 2 անգամ տնից դուրս գալ, հիմա դա կարելի է անել միայն մեկ անգամ՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար, սննդամթերք, դեղեր, ինչպես նաև բանկային կամ փոստային ծառայություններից օգտվելու համար: Նշենք, որ խիստ կարանտինային ռեժիմն Ադրբեջանում սահմանվել է հունիսի 21-ին և կշարունակվի մինչև հուլիսի 5-ը:


Create Account



Log In Your Account