Jun 30 2020 12:37
Gulyaz Shirinova
Views: 26

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 10,3 միլիոնը, մահվան դեպքերինը` 505 հազարը, բուժվել է ավելի քան 5,2 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը չի մարում, այլ, ընդհակառակը, արագ տարածվում է: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի աճը ստիպել է մի շարք նահանգների կրկին փակել բարերը, ռեստորանները և այլ հաստատություններ, քանի որ, ըստ պաշտոնյաների, շատ մարդիկ անտեսում են առողջապահական ցուցումները՝ դիմակներ կրելու և ֆիզիկական հեռավորություն պահպանելու հետ կապված: ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում գրանցվել է առնվազն 42 հազար նոր դեպք:

Հնդկաստանում և Բրազիլիայում յուրաքանչյուր օր արձանագրվում է հիվանդության ավելի քան 10 հազար դեպք: Այս երկրներին բաժին է ընկել անցած շաբաթ հիվանդացած մարդկանց մոտ մեկ երրորդը: Շատ երկրներում, որոնք համարվում էին կորոնավիրուսը հաղթահարած, կրկին արձանագրվում են դեպքեր, որը վկայում է համավարակի նոր փուլի մասին: Դրանց թվում են Չինաստանը, Նոր Զելանդիան և Ավստրալիան:


Create Account



Log In Your Account