Jun 30 2020 12:38
Gulyaz Shirinova
Views: 26

Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում զանգվածային լրատվամիջոցները անդադար աշխատում են, փորձելով բնակչության համար տեղեկատվական ապահովում իրականացնել: Նրանց քրտնաջան աշխատանքը ցուցադրելու համար Gilavar ֆոտոակումբն անցկացնում է «Կորոնավիրուս-2» խորագրով հերթական օնլայն ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված աշխատանքները արտացոլում են նաև, այսպես կոչված, «անտեսանելի հերոսների» գործունեությունը, նրանց, ովքեր  հաճախ մնում  են կադրերի ետևում: Նրանց թվում կան լուսանկարիչներ և օպերատորներ: Ցուցահանդեսի անցկացման գաղափարի հեղինակը  լուսանկարիչ Ռաշադ Մեհդիևն է: Առաջին նման ցուցահանդեսը կազմակերպվել էր ապրիլին: Նկատի  առնելով դրա հանդեպ ցուցաբերված մեծ հետաքրքրությունը, կազմակերպիչները որոշեցին այն անցկացնել երկրորդ անգամ: Ի տարբերություն առաջին վիրտուալ ցուցահանդեսի, այստեղ ցուցադրվում են նաև լուսանկարներ, որոնք արտացոլում են կարանտինային ռեժիմի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը:

Ներկայացվել է, ընդհանուր առմամբ, 55 աշխատանք: Այս ցուցահանդեսի անցկացման նպատակն է կազմակերպել հետաքրքիր ժամանց այն ​​մարդկանց համար, ովքեր գտնվում են ինքնամեկուսացման պայմաններում:


Create Account



Log In Your Account