Jun 30 2020 12:39
Gulyaz Shirinova
Views: 29

Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող Գուլամ Իսակզաին քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի պայմաններում պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Իսակզաին խորհուրդ է տվել չմոռանալ, որ վարակը դեռ հաղթահարված չէ և պետք է միասին պայքարել այդ չարիքի դեմ:    

«Այս վիրուսի պատճառով ես վերջերս կորցրեցի  ընտանիքիս անդամներից մեկին: Հավատացեք, սա իրական սպառնալիք է: Մենք չպետք է սպասենք, թե երբ է COVID-19-ը թակելու մեր դուռը: Խնդրում եմ, կատարեք այս հասարակ քայլերը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ վերադառնալ  նորմալ կյանքի. Պահպանեք սոցիալական հեռավորություն, լվացեք ձեր ձեռքերը լավ և հաճախ, կրեք բժշկական դիմակներ, տնից դուրս եկեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, կատարեք կառավարության պահանջները: Դա արեք հանուն ձեզ, ձեր ընտանիքի, հանուն Ադրբեջանի»,-ասել է  Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող Գուլամ Իսակզաին:

Գուլամ Իսակզաին նշել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500 հազարը: Օրեցօր աճում է նաև վարակակիրների թիվը:


Create Account



Log In Your Account