Jun 30 2020 12:40
Gulyaz Shirinova
Views: 34

Կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին Ադրբեջանի տնտեսությունը կայունություն ցուցաբերեց:  Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքաիլ Ջաբբարովը: Երկրում միջոցառումներ են անցկացվում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, իրականացվում են աշխատանքային պայմանագրի հետ կապված բարեփոխումներ, որոշվել են համավարակից ավելի շատ տուժած ոլորտները:  Բոլոր այս գործիքները հնարավորություն են տվել նվազագույնի հասցնել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա, ասել է նախարարը:

«Վերջին տարիներին երկրում բարելավվել է գործարար միջավայրը: Մենք հավատում ենք, որ մինչև տարեվերջ երկրի տնտեսությունը կվերականգնվի: Շարունակելու ենք խրախուսել  ձեռներեցների գործունեությունը: Այսօր մեծ հետաքրքրություն կա արդյունաբերական պարկերի , ներդրումային նախագծերի հանդեպ»,-ասել է   Ադրբեջանի տնտեսության նախարար Միքաիլ Ջաբբարովը:

Համավարակի պայմաններում կառավարությունից ֆինանսական աջակցություն են ստացել 130 հազար գործարարներ: Բացի այդ, նյութական օգնություն են ստացել համավարակից տուժած ոլորտների 310 հազար աշխատակիցներ: 


Create Account



Log In Your Account