Jul 01 2020 13:01
Gulyaz Shirinova
Views: 35

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ձգձգվում են բացառապես հայկական կողմի սադրիչ գործողությունների պատճառով»: Նման եզրակացության են հանգել փորձագետները՝ ամփոփելով Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների օնլայն ձևաչափով հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ընդգծել են բանակցությունների կառուցողական հունով շարունակման կարևորությունը և կողմերին կոչ են արել խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից:       

«Սա պաշտոնական Երևանին ուղղված ակնարկ է, ազդանշան և նախազգուշացում, որը փորձում է ամեն ինչ անել իրավիճակը սրելու համար»,-ասել է քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:

«Ցավոք, հայկական կողմի գործողությունները ուղղված են իրավիճակի սրմանը: Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանն ընդունեց համապատասխան բանաձև, որտեղ դատապարտվում էր հայկական կողմի գործողություններն Ադրբեջանի օկուպացված հողերում»,-ասել է  քաղաքագետ Իլգար Վելիզադեն:

Խոսքը վերաբերում է Հայաստանի և օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցմանը: Տեսակոնֆերանսի ժամանակ Էլմար Մամեդյարովը բարձրացրել է օկուպացված հողերում Հայաստանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային փոփոխությունների հարցը:  Հակամարտության կարգավորմանը խոչընդոտող գործոններից մեկն էլ Հայաստանի զինված ուժերի անցկացրած զորավարժություններն են ադրբեջանական հողերում:

«Հակամարտության շուտափույթ կարգավորմանը ձգտող կողմը երբեք չի դիմի նման քայլի: Մինչդեռ, արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված հանդիպման նախաշեմին Հայաստանը կրկին զորավարժություններ անցկացրեց օկուպացված հողերում: Սա Ադրբեջանին ստիպում է պատրաստվել խնդրի կարգավորման ռազմական սցենարին»,-նշել է  քաղաքագետ Իլգար Վելիզադեն:

«Եթե ինչ որ անկանխատեսելի իրադարձություն տեղի ունենա, Ադրբեջանը ընտրելու է խնդրի կարգավորման ուժային տարբերակը: 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ հնարավորությունների են տիրապետում կողմերը»,-ասել է    Թոֆիկ Աբասովը:

Հայաստանի նման քայլերը չեն նպաստում կողմերի հաշտեցմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես դա ամեն անգամ նշում են համանախագահները իրենց հայտարարություններում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ճնշում գործադրեն ագրեսոր երկրի վրա», - համարում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

«Հայաստանի դիրքորոշումը միտված է ստատուս քվոն անփոփոխ պահելուն: Իսկ Ռուսաստանն այս հարցում այլ դիրքորոշում ունի: Մոսկվան կողմերին դրդում է այսպես կոչված Կազանյան բանաձևի հիման վրա համաձայնագիր ստորագրելու»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Սերգեյ Մարկովը:

Նշենք, որ համանախագահները և արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս կազմակերպել հուլիսին:


Create Account



Log In Your Account