Jul 01 2020 13:29
Gulyaz Shirinova
Views: 46

Նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով աշխարհում   արդեն վարակվել է ավելի քան 10,5 միլիոն մարդ:  Ամենատագնապալի իրավիճակը ԱՄՆ-ում է: Այս երկիրը շարունակում է մնալ առաջատարը վարակակիրների թվով: Այստեղ  կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,5 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 130 հազարը: ԱՄՆ-ում ամեն օր վարակվում է ավելի քան 40 հազար մարդ: Համավարակի էպիկենտրոնը Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա և  Տեխաս, այստեղ հանգստյան օրերին վարակման ռեկորդ է սահմանվել:

«Նոր դեպքերի շուրջ կեսը բաժին է ընկնում ԱՄՆ-ի 4 նահանգներինՄեզ անհանգստացած ենք տվյալներովամենայն հավանականությամբ,   մեր շարժվում ենք սխալ ուղղությամբ: Իրավիճակը զարգանում է արագորեն և մենք պետք է շտապ միջոցներ ձեռնարկենք: Շատ ամերիկացիներ դիմակ չեն կրում և  անտեսում  են սոցիալական հեռավորության կանոնները»,-ասել է ԱՄՆ-ի  գլխավոր համաճարակաբան Էնտոնի Ֆաուչին:

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է մեկուկես միլիոնի: Վերջին մեկ  օրվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման ավելի քան 30 հազար նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս երկրում վիրուսից մահացել է շուրջ 60 հազար մարդ: Վերջին օրերին Ուկրաինայում բացահայտվել վարակի 664 դեպք:

«Ավելի վաղ եթե լսում էինք, թե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը հիվանդացել է, ոմանք հավատում էին, ոմանք էլ՝ ոչԱյժմ  դա իրողություն է, շատ ծանոթներ և հարազատներ են հիվանդացելՑավոք  կան մարդիկ, որոնք կորցնում են իրենց կյանքը: Այդ իսկ պատճառով, ես ուզում եմ  սփյուռքի, արտասահմանում  ապրող ադրբեջանցիների անունից  դիմել  մեր հայրենակիցներին և ասել, որ սա ժամանակավոր աղետ է, ժամանակավոր դժվարություն էպետք է պատասխանատու լինել, համբերատար լինել: Կարծում եմ մենք միասին կհաղթենք այդ վիրուսին»,-ասել է «Ուկրաինայի ադրբեջանցիների միության» նախագահ Հիքմեթ Ջաֆարովը:

Նիդեռլանդների արևմուտքում Հաագայում, նախօրեին շուրջ 200 մարդ է ձերբակալվել՝ իշխանությունների կողմից կիրառվող կարանտինային միջոցառումների դեմ բողոքի պատճառով: Ցուցարարները համաձայն չեն հասարակական վայրերում սոցիալական  հեռավորություն պահպանման որոշման հետ: Մարտի կեսերից ի վեր Covid-19- ով վարակվել են Նիդեռլանդների ավելի քան 50 հազար բնակիչներ, նրանցից ավելի քան 6 հազարը մահացել է: Կարանտինային  սահմանափակումներն աստիճանաբար չեղարկվում են, քանի որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նոր դեպքերի թիվը նվազում է: Մեծ Բրիտանիայում նույնպես վիրուսի հետ կապված անկայուն իրավիճակ է տիրում, իշխանություններն առաջիկա շաբաթներին ակնկալում են վարակման նոր դեպքերի աճ: Համավարակի ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 40 հազար մարդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հազարը:


Create Account



Log In Your Account