Jul 02 2020 13:00
Gulyaz Shirinova
Views: 38

Ադրբեջանը և Եվրամիությունը շարունակում են հաջող համագործակցությունը նույնիսկ կորոնավիրուսի համավարակի շրջանում: Ստեղծված բարդ իրավիճակում կողմերը փոխադարձ աջակցության պատրաստակամություն դրսևորեցին: Բացի այդ, չնայած կորոնավիրուսի պատճառով փոխադարձ այցելությունները դադարեցվել են, կողմերը շարունակում են վիզային ռեժիմի մեղմացման և համապարփակ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները:   

«Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները ավելի ամուր են դարձել, և ես կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները կարելի է բնութագրել  մի բառով՝ «վստահություն»: Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում ընդհանուր և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրերի շուրջ: Անշուշտ, կորոնավիրուսի պատճառով բանակցությունները ձգձգվում են,  սակայն, մենք շատ մոտ ենք համաձայնագրի ստորագրմանը»,-ասել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության փոխղեկավար Դենիս Դանիլիդիսը:

Համավարակի պատճառով մի շարք միջոցառումներ անցկացվում են օնլայն ձևաչափով: Դրանցից մեկն էլ Եվրահանդուրժողականության 4-րդ փառատոնն է:  Փառատոնի անցկացման գաղափարի հեղինակն է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության փոխղեկավար Դենիս Դանիլիդիսը:

«Այս փառատոնը կապված է բազմազանության և հանդուրժողականության հետ: Այս բառը շատ է օգտագործվում Ադրբեջանում, քանի որ բոլորին շատ լավ հայտնի է, որ Ադրբեջանում գոյություն ունեն տարբեր կրոնական և էթնիկ խմբեր, որոնք կողք կողքի ապրում են խաղաղության և համերաշխության պայմաններում»-նշել է    Դենիս Դանիլիդիսը:

Դիվանագետի նախաձեռնությամբ Բաքվում մեկնարկել է ևս 1 փառատոն, որը կոչվում է «ֆանտազիա» և նվիրված է Ադրբեջանի մայրաքաղաքի մշակույթին և ճարտարապետությանը: Դենիս Դանիլիդիսը այս ամառ ավարտում է Ադրբեջանում իր առաքելությունը:


Create Account



Log In Your Account