Jul 02 2020 13:05
Gulyaz Shirinova
Views: 35

Այսօր լրանում է ադրբեջանական ոստիկանության 102-րդ տարեդարձը: Ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի  1998 թվականի մայիսի 24-ի հրամանագրով՝ հուլիսի 2-ը Ադրբեջանում հայտարարվել է որպես ոստիկանության օր: 1918 թվականին հռչակված Ադրբեջանի Դեմոկրատական ​​հանրապետության  ՆԳՆ  կազմում  ոստիկանության առաջին մարմինները ձևավորվել էին հենց այդ օրը: 1918-1920 թվականներին մեծ հայրենասիրություն դրսևորած ոստիկանության աշխատակիցները նշանակալից  դեր են  խաղացել  մեր առաջին անկախ պետության շահերի պաշտպանության գործում: ԱԴՀ-ի անկումից հետո, Ադրբեջանը մտավ  Խորհրդային Միության  կազմի մեջ և 70 տարվա ընթացքում   ադրբեջանական ոստիկանությունը բարձր արդյունքների հասավ՝    հասարակական կարգի պահպանման գործում  և  հարուստ փորձ ձեռք բերեց: Այս ժամանակահատվածում համազգային ​​առաջնորդը կարևոր որոշումներ ընդունեց ներքին գործերի մարմինների կազմակերպման, գաղափարական   ամրապնդման և ղեկավար  պաշտոններում պրոֆեսիոնալ կադրերի առաջադրման ուղղությամբ: 1988 թվականին Հայաստանի ռազմական ագրեսիային դիմակայում էր հենց Ադրբեջանի միլիցիան, իսկ հետագա տարիներին՝ Ներքին զորքերը: Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում  նահատակել են  ՆԳՆ 1695 աշխատակիցներ և զինծառայողներ,  վիրավորվել է 1 710-ը: Ցուցաբերած քաջության և արիության համար 67 ոստիկանի  շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում, 1,143-ն արժանացել է  շքանշանների և մեդալների: Նախագահ Իլհամ Ալիևի՝ Facebook-ի պաշտոնական էջում գրառում է  զետեղվել Ադրբեջանի ոստիկանության օրվա կապակցությամբ:  

 


Create Account



Log In Your Account