Jul 02 2020 13:14
Gulyaz Shirinova
Views: 31

Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Փարվիզ Շահբազովը մասնակցել են՝ «Գլոբալ էներգիան և միջազգային քաղաքական ռիսկերը» խորագրով միջազգային խորհրդաժողովին, որը կազմակերպվել  է Միջազգային հարաբերությունների վերլուծության ադրբեջանական կենտրոնի հետ համատեղ: Համաժողովի օրակարգում ներառված էին համաշխարհային էներգետիկայի զարգացման և էներգետիկ հատվածի համար առանցքային միջազգային քաղաքական ռիսկերի հարցերը: Դա արդիական է,  ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Ռուսաստանի և Ադրբեջանի համար շատ կարևոր է համատեղ փորձաքննությունը և կարծիքների փոխանակումը,  ինչը հնարավորություն կտա նրանց համատեղ արձագանքել առաջացող ռիսկերին:

Խորհրդաժողովի  շրջանակներում ներկայացվել է  Վալդայ ակումբի՝ «Քաղաքական ռիսկերը համաշխարհային էներգետիկայի համար. ռեսուրսային  նացիոնալիզմից  մինչև «ազատության մոլեկուլներ» և կլիմայական զենք» խորագրով զեկույցը:


Create Account



Log In Your Account