Jul 03 2020 18:10
Gulyaz Shirinova
Views: 345

Հատուկ կարանտինային ռեժիմ կկիրառվի Ադրբեջանի ևս 8 քաղաքներում և շրջաններում: Ինչպես հայտնել են Նախարարների Կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբից, COVID-19  համավարակի տարածման հետ կապված համաճարակաբանական իրավիճակի վերլուծության համաձայն, վարակման բարձր ցուցանիշ է բացահայտվել Գյորանբոյ, Գոյգյոլ և  Մինգաչևիր քաղաքներում, Բարդայի, Խաչմազի, Սամուխի, Սիյազանի և Շեքիի շրջաններում: Վիրուսի տարածման տեմպերը  նվազեցնելու, ինչպես նաև դրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար, հուլիսի 5-ի ժամը 06:00-ից մինչև հուլիսի 20-ը, ժամը 06:00-ն այս քաղաքներում կկիրառվի հատուկ կարանտինային ռեժիմ: Բաքվի, Ջալիլաբադի, Գյանջայի, Լենքորանի, Մասալլիի, Սումգայիթի, Եվլախի և Աբշերոնի շրջաններում այս ժամանակահատվածում հատուկ կարանտինային ռեժիմը կերկարացվի:

Բացի այդ, հուլիսի 4-ից մինչև հուլիսի 20-ը կդադարեցվի Բաքվի Մետրոպոլիտենի  գործունեությունը: Այն քաղաքներում և շրջաններում,  որտեղ խստացվել է հատուկ կարանտինային ռեժիմը, հանգստյան օրերին  կդադարեցվի հասարակական  տրանսպորտի երթևեկությունը: Արգելվել  է մեծ առևտրային  կենտրոնների գործունեությունը՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների, հասարակական սննդի   օբյեկտներում հաճախորդներին տեղում սպասարկումը,  թանգարանների  և ցուցասրահների,  վարսավիրանոցների, գեղեցկության սրահների գործունեությունը, սպորտային  մրցումներ և բացօթյա խաղեր անցկացնելը:


Create Account



Log In Your Account