Jul 04 2020 16:06
Gulyaz Shirinova
Views: 340

Արդեն ավելի քան երկու հարյուրամյակ է ԱՄՆ-ում հուլիսի 4-ին նշում են Անկախության օրը:  Անցյալ տարի Ադրբեջանում այս նշանակալից տարեդարձը տոնեցին  Ամերիկայի  դեսպանատան այգում: Սակայն այս տարի «Կովիդ -19»-ը համավարակի պատճառով հանդիսությունը տեղի կունենա  վիրտուալ ռեժիմով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևնը ԱՄՆ-ի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին:

«Այս մարտահրավերը չի նշանակում, որ մենք չենք պատրաստվում նշել Միացյալ Նահանգների 244-ամյակը: Մենք դա կիրականացնենք վիրտուալ կերպով: Երկար և շատ դժվար ժամանակաշրջանից հետո ծնվեց նոր ազգ և ընդունվեց սահմանադրություն: Եվ այս ամենը հնարավոր դարձավ մեր քաղաքացիների շնորհիվ: Մենք երախտագիտություն ենք հայտնում Ադրբեջանին՝ ցուցաբերած աջակցության համար»,-ասել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան   Էռլ Լիտցենբերգերը:

Ադրբեջանի ԱԳՆ   շնորհավորել է ԱՄՆ-ին՝  անկախության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը զետեղված է  ԱԳՆ  Twitter- ի էջում: «Սրտանց շնորհավորում ենք Միացյալ Նահանգներին հուլիսի 4-ի՝ անկախության օրվա կապակցությամբ: Վերջին  30 տարիների ընթացքում Ադրբեջանը և Միացյալ Նահանգները հաջող համագործակցություն են հաստատել: Այս հիշարժան օրը մենք Ամերիկայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք քաջառողջություն և բարգավաճում»,  ասված  է շնորհավորական ուղերձում:


Create Account



Log In Your Account