Jul 06 2020 18:00
Gulyaz Shirinova
Views: 329

Նախագահ Իլհամ Ալիևը զանգել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և շնորհավորել նրան հոբելյանի առթիվ, մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ: Իլհամ Ալիևն ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևի բացառիկ դերը Ղազախստանի Հանրապետության կայացման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և Նուրսուլթան Նազարբաևի միջև առկա բարեկամական հարաբերությունները կարևոր դեր են խաղացել երկկողմ կապերի կառուցման գործում: Միաժամանակ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Նուրսուլթան Նազարբաևի վաստակը թուրքալեզու երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում: Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին շնորհավորանքի և բարի խոսքերի համար: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ բոլոր ուղղություններով:


Create Account



Log In Your Account